Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե չենք գոռում «ռեժիմ հեռացիր», դա չի նշանակում, որ ընդդիմություն չենք. Վահան Բաբայան

Փետրվար 12,2016 13:20

ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակ չկա: Այսօր «Հենարան» ակումբում վստահեցրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

«Մենք պատրաստվում ենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, խոսվում է համագումարի մասին: Ասեմ, որ համագումարի մասին քննարկումներ չկան, առաջիկայում նման իրադարձություն մեր կուսակցությունում չի սպասվում: Ճիշտ է, մենք կուսակցության ներսում հաղթահարել ենք բազմաթիվ ճգնաժամեր, բայց տրանսֆորմացիաներ են լինում»,- ասաց Վահան Բաբայանը:

Հարցին, թե քաղաքական այս փուլում ԲՀԿ-ն արդյոք լուսանցքում չէ՞ ՝ հաշվի առնելով, որ ոչ ընդդիմության մեջ է, ոչ էլ սպասվող կոալիցիայում, Վահան Բաբայանն ասաց. « ԲՀԿ-ն չի կարող լուսանցքային քաղաքականություն վարել, երկրորդ ուժն ենք խորհրդարանում եւ առաջին ընդդիմադիր խմբակցությունն ենք: Եթե հրապարակում չենք գոռում ռեժիմ հեռացիր՝ դա դեռ չի նշանակում, որ մենք ընդդիմություն չենք: Կամ եթե կողմ ենք քվեարկում բյուջեին՝ չի նշանակում, որ ընդդիմադիր չենք»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ընդդիմության մասին պատկերացումներն են տարբեր: Ըստ նրա, շատերի կարծիքով, ընդդիմությունը իշխանությանը հայհոյողներն են, հրապարակներում «ռեժիմ հեռացիր» գոռացողները, բայց պետք է ընդդիմության մասին պատկերացումը փոխվի. «Հրապարակում գոռալը քաղաքական զինանոցի մի մասն է, եւ կյանքը ցույց է տվել, որ այդ զինանոցը չի աշխատում: Պետք է աշխատել, շփվել, երկխոսել իշխանության հետ: Եթե իշխանությանը հայհոյում ես, նա էլ կհայհոյի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29