Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ գողացված տեխնիկական յուղ են տեղափոխում Ձորք թաղամասի ավտոտնակներից մեկը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1990 թ. ծնված Գառնիկ Հ.-ն 2015 թ. դեկտեմբերից մինչև ս/թ. փետրվարը մի ընկերությունից մաս-մաս գողացել է շուրջ 100 լ յուղ և տեղափոխել իր ավտոտնակ:
Գողոնն առգրավված է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն