Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեւս մեր ճանաչած ամենապարկեշտ ու օրինակելի պաշտոնյաներից մեկն է. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 12,2016 12:20

Երբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, մազաչափ անգամ չէինք կասկածում, որ նա կարող է արդյունավետ աշխատել եւ նորմալ մթնոլորտ ստեղծել մարզում։ Թերեւս մեր ճանաչած ամենապարկեշտ ու օրինակելի պաշտոնյաներից մեկն է։

Հետեւելով նրա գործունեությանը, կարող ենք ասել, որ որտեղ էլ աշխատել է, միայն դրական է բնութագրվել։ Իսկ նա վերջին 25 տարում մի շարք լուրջ պաշտոններ է զբաղեցրել՝ տարրեր իշխանությունների օրոք։ Եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, հարկայինի պետ, ԱԱԾ ղեկավարի տեղակալ։

Եվ այս տարիների ընթացքում նրա հետ կապված որեւէ սկանդալ, որեւէ մութ պատմություն, կոռուպցիա եւ այլն… ոչ մի նման բան չենք լսել։ Իսկ վերոհիշյալ պաշտոնները բավական յուղոտ են եղել։ Եթե ուսումնասիրենք, թե ովքեր են Ֆելիքս Ցոլակյանից առաջ եւ հետո այդ պաշտոնները զբաղեցրել, ապա միլիոնատերների, օլիգարխների, խոշոր գործարարների, հանրահայտ կոռուպցիոներների մի պատկառելի ցուցակ կկազմվի։

Բավական համեստ, իր աշխատանքին նվիրված, կիրթ, կոռեկտ պաշտոնյա է։ Մեր իրականության համար բացառիկ նմուշ է։ Հիմա այդ մարդու աշխատանքից մարզում գոհ են, հազիվ բոլորի ջրերը՝ մարզպետարանի, քաղաքապետարանի, համայնքների, մի առվով գնում են, զոռով ուզում են նորից ջուրը պղտորել:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29