Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Ուկրաինային գազ կմատակարարի ևս 3 տարի. Bloomberg

Փետրվար 12,2016 12:15

Գազպրոմը պատրաստվում է պահպանել գազի արտահանումը Ուկրաինա առնվազն մինչև 2018թ.: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին, որը ծանոթացել է ընկերության կողմից դեկտեմբերին հավանության արժանացած բյուջեի հետ:

Նոյեմբերի վերջին «Գազպրոմը» դադարեցրել էր գազի մատակարարումը, քանի որ «Նեֆտոգազ Ուկրաինան» հրաժարվում էր կանխավճար տալ:

Ըստ գործակալության տեղեկության՝ «Գազպրոմը» ցանկանում է մինչև 2018թ. Կիևին մատակարարել գազի այնպիսի ծավալ, որը հավասար է անցյալ տարի Ուկրաինայի պահանջի 41 տոկոսին:

Փաստաթղթում հաշվի է առնվում նաև գազի գնի՝ մինչև միջին եվրոպական ցուցանիշի իջեցման հնարավորությունը:

«Ուկրաինան երկար ճանապարհ է անցել՝ ռուսական գազի ներմուծումից կախվածությունը թուլացնելու համար, շատ երկար ճանապարհ: Բայց նա դեռ լիարժեք կերպով անկախ չէ Ռուսաստանից»,- գրում է Bloomberg-ի հոդվածագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29