ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ֊բարձր գնաճ է արձանագրվել ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ մյուս քաղաքներում։ Այնուամենայնիվ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երեւանում եւ Կապանում։
Այսպես, Երեւանում 1 կգ բրինձը այս տարվա հունվարին վաճառվել է 950 դրամով Գյումրիում՝ 850 դրամով, Արտաշատում՝ 800 դրամով։ Իսկ, ահա, Գավառում այն վաճառվել է 620 դրամով։
Բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ը մայրաքաղաք Երեւանում վաճառվել է 460-ով դրամով, Աշտարակում՝ 360-ով, Հրազդանում՝ 290-ով, Արտաշատում՝ 400 դրամով։
Ի դեպ, նույն ժամանակահատվածում տարբեր քաղաքներում բարձր տեսակի 1 կգ հացը նույնպես տարբեր գներով է վաճառվել։ Օրինակ՝ Երեւանում այն վաճառվել է 530 դրամով, Արտաշատում՝ 500 դրամով, Եղեգնաձորում՝ 480 դրամով։ Ինչպես առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակներ, այնպես էլ մակարոնը մայրաքաղաքում վաճառվել է 510, իսկ Կապանում՝ 530 դրամով։
Կարդացեք նաև
Տավարի մսի 1 կիլոգրամը ամենաբարձր գինն ունեցել է Երեւանում եւ Աշտարակում՝ 2500 դրամ, իսկ ամենաէժանը վաճառվել Է Վանաձորում՝ 2220 դրամ։ Խոզի միսը Կապանում 1 կգ-ն վաճառվել է 300 դրամով, Էջմիածնում՝ 2840, Երեւանում՝ 3100 դրամով։ Ոչխարի միսը Գավառում վաճառվել է 2500 դրամով, իսկ Երեւանում՝ 2900 դրամով, Վանաձորում այն արժեցել է 2100 դրամ։
ՀՀ տարբեր քաղաքներում հավի բուդը նույնպես տարբեր գներով է վաճառվել. Երեւանում վաճառվել է 1100 դրամով, Էջմիածնում՝ 720 դրամով, Կապանում՝ 1160, իսկ Գյումրիում՝ 860 դրամով:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում