ԱԺ պատգամավոր, ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը նորություն չի, եւ ազատական ուժերը պետք է ընտրություններին միասնական ուժերով մասնակցեն։
«Մենք հայտարարել ենք, որ լիբերալ ուժերը, եթե ուզում են խորհրդարանում ներկայություն ունենան, պետք է միասնական աշխատեն, միասնաբար մասնակցեն եւ այդ առումով բոլոր լիբերալ ուժերն իրար հետ հանդիպում են, քննարկում են, տարբերակներ են մշակում, եւ դա գործընթաց է, որը վաղուց ընթացքի մեջ է։ Կոնկրետ որ ուժերը կմիավորվեն եւ ինչ պայմանով՝ ժամանակը ցույց կտա։ Քանի որ առանձին-առանձին կուսակցություններ կան լիբերալ դաշտում, շատ ճիշտ է եւ բոլորն էլ եկել են այն գիտակցության, որ անհրաժեշտ է միասնական հանդես գալ, իսկ դա ինչ ձեւով կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում