Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է լուրջ եք ընդունել, որ Փոստանջյանը կարող է ընտրվի». Գագիկ Մելիքյան

Փետրվար 12,2016 11:56

ՀՀԿ-ն «դարդ է անում», որ Մարուքյանը կդառնա «Ժառանգություն» խմբակցության գերեզմանափորը՝ Զարուհի Փոստանջյանին տանելով օմբուդսմեն

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իր առաջադրած թեկնածուին՝ Զարուհի Փոստանջյանին:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հարցրեց, թե ինչո՞ւ «Ժառանգություն» խմբակցությունը չի պաշտպանում իր անդամի թեկնածությունը. «Ժառանգություն եւ «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժերը որեւէ հակասություն ունե՞ն իրար հետ, թե՞ չէ, եթե չունեն, ինչո՞ւ եք ցանկանում, որ «Ժառանգություն» խմբակցությունը վերանա ասպարեզից՝ դեռեւս իր գործունեությունը չավարտած: «Ժառանգություն» խմբակցության միակ վերջին անդամին դուք ուզում եք տանել Մարդու իրավունքների պաշտպան՝ այսպիսով փակելով «Ժառանգություն» խմբակցությունը: Կարո՞ղ է լուրջ եք ընդունել, որ ինքը կարող է ընտրվի եւ ուզում եք դրանով փակել թե՛ կուսակցությունը, թե՛ խմբակցությունը: Կարծում եմ, ճիշտ չի գերեզմանափոր լինել ինչ-որ կուսակցության, չէի ցանկանա, որ այդ գերեզմանափորը դուք լինեք»:

IMG_4622

Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ զարմացած եմ, որ ինձ գերեզմանափորի պիտակ եք ուզում կպցնել. «Էս երկրում եթե ինչ-որ գերեզմանափորություն եղել է, հաստատ մեր կողմից չի եղել: Իսկ «Ժառանգություն» խմբակցության փոխարեն մի անհանգստացեք, չի վերանա: Զարմանում եմ, որ ՀՀԿ-ն է էդ դարդն անում: Եթե դուք լուրջ չեք ընդունել այդ թեկնածությունը, ինչո՞ւ եք խառնվել իրար: Ես ինչ անում եմ, լուրջ եմ անում, անլուրջ բան չեմ անում»:

Հանձնաժողովի նախագահին էլ հետաքրքրում էր, թե ինչու «Ժառանգություն» կուսակցությունը Փոստանջյանի առաջադրման հետ կապված ձայն չի հանել, Րաֆֆի Հովհաննիսյանը նրան չի սատարել, միայն Արմեն Մարտիրոսյանն է մի անգամ ասել, որ տեսնում են Փոստանջյանին օմբուդսմենի պաշտոնում:

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այս հանձնաժողովի անդամ չեն, որ սատարեն կամ չսատարեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված՝ նա վստահեցեց, որ կպատասխանի հենց Փոստանջյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29