Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկապե՞ս ոլորտները կարեւոր չեն։ Բա շաբաթներ շարունակ ի՞նչ էիք քննարկում. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 12,2016 11:48

Վերջը այդպես էլ չհասկացանք, թե Սերժ Սարգսյանն ինչու որոշեց դաշնակներին պաշտոններ տալ։ Ավելին՝ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ հարկ չհամարեց հասարակությանը բացատրել դա։ Փոխարենը ինչ-որ լղոզված ձեւակերպումներ հնչեցին, ոչինչ չասող արտահայտություններ՝ համագործակցության համար միշտ բաց դռների ու մեկնված ձեռքերի մասին եւ այլն։

Կեղծավորությունն իսկապես համատարած էր, դաշնակներից ու հանրապետականներից որին հարցնում էիր՝ անգիր արածի պես ասում էր, որ անձերն ու ոլորտները երկրորդական են, կարեւորը սկզբունքային համագործակցությունն է, եւ այդպես շարունակ։ Իյա, իրո՞ք։ Իսկապե՞ս ոլորտները կարեւոր չեն։ Բա շաբաթներ շարունակ ի՞նչ էիք քննարկում, գիր-ղուշ գցելով որոշեիք, կամ նախարարությունների անունները թղթերի վրա գրեիք, չորստակ ծալեիք, լցնեիք պարկի մեջ, ու թող դաշնակները հերթով (ըստ այբբենական կարգի կամ ըստ քաշի՝ էական չէ) մոտենային ու մի-մի թուղթ հանեին։ Ում որ ոլորտը բաժին ընկավ՝ թող գնա «փրկի»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29