«Օրինաց երկիր» կուսակցությունը, որը հենց լուծարման գործընթացում է, տեւական ժամանակ հայտարարում էր, որ նորաստեղծ «Հայկական Վերածնունդ»-ին միանում են այս կամ այն կուսակցությունները։ Սակայն, փաստորեն, պաշտոնապես ո՛չ «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ ո՛չ էլ «Հայկական վերածնունդ»–ին միավորված մնացած կուսակցություններ մինչ այս պահը չեն ներկայացրել ինքնալուծարման դիմումներ։
Այս հարցի շուրջ զրուցեցինք «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսկարյանի հետ;
– Պարոն Միսկարյան, «Օրինաց երկիր» կուսակցությունը լուծարվելու դիմում ներկայացրե՞լ է համապատասխան մարմնին։
– Առաջիկա օրերին ՕԵԿ-ը քաղաքական խորհրդի նիստ կանի, համապատասխան որոշում կկայացնի եւ որոշման մասին ԶԼՄ-ներով մեր հանրությանը կտեղեկացնենք։ Ընդհանուր առմամբ «Հայկական վերածնունդ»-ի, դրա հիմնադրման եւ մնացած բոլոր գործընթացների հետ կապված առաջիկայում մեր քաղխորհրդի նիստը տեղի կունենա, եւ մենք կծանուցենք։ Նիստը կլինի մինչ փետրվարի 21-ը։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ այս դաշտը շուտափույթ կարգավորման խնդիր ունի, ինչին, միգուցե, նպաստեն 2016 թվականի ընթացքում արդարադատության նախարարության օրինականության եւ վերահսկողության տեսչության կողմից ՀՀ 10 կուսակցություններում նախատեսված ստուգումները։
Ի դեպ, նշենք, որ տեսչական ստուգումների ցուցակում ներառված 10 կուսակցություններից 3-ը՝ «Հայաստանի ագրարային կուսակցություն», «Մեր տունը Հայաստանն է» եւ «Ազգի փրկություն» կուսակցությունները, վերջերս միավորվել են «Հայկական վերածնունդ»ին։
Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում