Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք մի ընդդիմություն, որ ոչ համագործակցում է իշխանության հետ եւ ոչ էլ միավորվում իշխանության դեմ. «Հրապարակ»

Փետրվար 12,2016 11:22

Երբեմն նույնիսկ անհնար է նշմարել, թե որտեղով է անցնում բաժանարարը ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Եթե դեռ համագործակցեին, փոխլրացնեին միմյանց, կմտածեինք՝ դա է պատճառը, որ չկան հստակ սահմանազատումներ։ Բայց մենք այսօր ունենք մի ընդդիմություն, որ ոչ համագործակցում է իշխանության հետ եւ ոչ էլ միավորվում իշխանության դեմ։

Եվ, սրանով հանդերձ, չես հասկանում, թե ով ով է այդ, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում եւ ինչ խաղ է խաղում։ Տպավորություն է, որ այստեղ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ մրցում են մի բոլորովին այլ մարզաձեւից՝ չտիրապետելով դրա ոչ հնարքներին, ոչ կանոններին։ Արդյունքում գզվռտոց է ստացվում, որը, թեեւ դիտարժան, բայց եւ անիմաստ է, քանզի բոլորով բոլորին խանգարում են գոնե կես քայլ առաջ շարժվել կամ ավելի ընդգծվել որպես քաղաքական ուժ։

Այսօր նոր ընդդիմադիր կուսակցություններ են ձեւավորվում, նոր ուժեր են հայտարարում իրենց լուրջ-լուրջ նպատակների մասին։ Իսկ ո՞րն է լինելու նրանց հաջորդ քայլը։ Ուզեն թե չուզեն, խառնվելու են ընդհանուր. ծեծկռտուքին, որտեղ բոլորը բոլորի դեմ են։

Ընդդիմության դաշտում բացակայում են ճահիճը շրջանցող կածանները։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը ճահիճը հաղթահարելու հարցում ապավինում են իրենց երիտասարդական ավյունին, ապա Վարդան Օսկանյանը, որ հայտարարել է կուսակցություն հիմնելու մասին, դեռ մտածում է՝ արժե՞, արդյոք։ Ի վերջո, նա գիտակցում է, որ ստիպված է անցնել մի տեղով, որտեղ նրան կարող են սահանկումով տապալել, ու ընդհանուր հարայհրոցի մեջ ոչ ոք չի էլ նկատի դա։

Ինչ-որ հովերով տարված՝ Հայաստան էր ժամանել նաեւ Արա Աբրահամյանը։ Իշխանությունները հրաժարվեցին նրան խաղացող դարձնել իրենց դաշտում, եւ նա անմիջապես հասկացավ, որ իրեն մնում է մեկ ճանապարհ՝ հաղթահարել ամենակուլ ճահիճը։ Կմտնի՞։ Իհարկե, ոչ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29