Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հրաժարվեց պատասխանել իր՝ նախարար նշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի։
– Պարոն Մինասյան, չե՞ք վախենում սոցիալ-տնտեսական այս ճգնաժամային իրավիճակում ՀՀԿ-ի հետ կառավարություն կազմելուց եւ պատասխանատվություն ստանձնելուց, հատկապես որ իշխանությունն անցած տարիներին այդ ճգնաժամից դուրս գալուն ուղղված բարեփոխումներ չի իրականացրել։
– ՀՅԴ-ն երբեք չի խուսափել, չի վախեցել ծանր վիճակից։ Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը միասին ստանձնելու, երկիրն այս վիճակից դուրս բերելու բեռը։ Դա առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդի այսօրվա սոցիալ-հոգեբանական պայմաններին։ Պետք է դրական սպասումներ ձեւավորել ապագայի նկատմամբ ու ձեւավորել քայլեր, որոնք կարդարացնեն այդ սպասումները։
– Դուք նախորդ համագործակցության նման պատասխանատու եք լինելու միայն ձեր ստանձնած ոլորտների՞ համար, թե՞ ՀՀԿ-ի հետ հավասարապես կիսելու եք կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունը։
Կարդացեք նաև
– Համագործակցության շրջանակները շատ լայն են եւ ընդգրկում են քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ու հասարակության կյանքի բոլոր ոլորտները, եւ բնական է, որ պատասխանատվությունը պետք է լինի ամբողջական։
– Իսկ ունե՞ք նաեւ այն հեռանկարը, որ կարող է նորից անհամաձայնություն առաջանալ ու նորից դադարեցնեք ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, ինչպես 2009-ին։
– Ռազմավարական մակարդակով մեր խորքային համագործակցությունը չի ենթադրում կարճաժամկետ համագործակցություն։ Այն երկարաժամկետին միտված գործողություն է։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում