Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկած մանկապարտեզի տնօրենը դատարան չէր եկել

Փետրվար 12,2016 10:33

Այսօր Ավան եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվեր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկած մանկապարտեզի տնօրենի գործով վճիռը: Մեղադրյալը, սակայն, չէր ներկայացել նիստին:

Հիշեցնենք, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումներից հետո, Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղ. թիվ 56 մանկապարտեզում տեղակայված 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, նույն մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել` Երևան քաղաքի Ավան-Առինջ 2/13 շենքի թիվ 18 բնակարանում հաշվառված Մանե Վանյայի Թանդիլյանի տվյալների դիմաց գրառում կատարելու եւ նրա փոխարեն քվեարկելու համար:

Նախորդ դատական նիստում Կարինե Ստեփանյանն ընդունել էր իր մեղքը: Նիստը հետաձգվեց`դատարանին պատիժը մեղմացնող հանգամանքներ ներկայացնելու համար նաեւ: Սակայն այսօր պարզվեց, որ մեղադրյալը հիվանդության պատճառով չի ներկայացել նիստին:

Դատավորն անհարգելի համարեց բացակայությունը, քանի որ կողմը դատարանին նախօրոք եւ պատշաճ չէին տեղեկացրել:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29