Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «ՀԱԿ-ը Մարտի 1-ը կարծես սեփական հարստություն է դարձրել». «Հրապարակ»

Փետրվար 12,2016 10:29

Կուսակցությունների հայացքը միտված է 2017-ի ընտրություններին. ստվերային բանակցություններ, դաշինքներ կազմելու, ցուցակներ ձեւավորելու, ֆինանսական աղբյուրներ գտնելու հարցեր են քննարկվում։ Մեր զրուցակիցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն է:

– «Նոր Հայաստանն» ամիսներ շարունակ պայքարում է, անընդհատ իշխանափոխության ժամկետներ է երկարաձգում, ինչպես պետք է հաջողեք։

– «Նոր Հայաստանը» մարտի 1-ը հրապարակեց նոր գործընթացի, նոր մոբիլիզացիայի նոր փուլ։ Մենք, բնականաբար, կարծես թե պիտի խնդիրներ ունենայինք Կոնգրեսի հետ, որը Մարտի 1-ը կարծես սեփական հարստություն է դարձրել, մինչդեռ մեր ազգային ցավն է, ու, ընդհանրապես, Կոնգրեսը 18 կուսակցություններն էին, որն այն ժամանակվա համաժողովրդական շարժումն էին ձեւավորում, «Նոր Հայաստան»–ի մեծ մասն էլ այդ շարժման տուժածներն են, որոնց թվում՝ ես եւ մեր կուսակցությունը։ Մենք, բնականաբար, նպատակահարմար գտանք մարտի 1-ի օրվա ընտրությունը ոչ թե այն նպատակով, որ Կոնգրեսի հետ գնանք առճակատման կամ խնդիրներ ունենանք նրա հետ, այլ համատեղ փորձել այդ օրը դարձնել ոչ միայն հիշատակի օր, այլ պայքարի օր, քաղաքացիներն այդ օրը տուժել են, մինչդեռ որեւէ մեկը մինչ օրս պատասխան չի տվել։ Այս հարցով բանակցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, կարծես դրական տեղաշարժ կա. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է համաձայնություն տվել օրակարգին՝ որոշակի վերապահումներ ցուցաբերելով, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, ԱԻՄ-ը, «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը, ՀԱԿ-ի հետ բանակցությունը շարունակվում է, մենք առաջարկել ենք նրանց, որ այն քաղաքական ուժերը, որոնք համաձայնություն են տվել մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին, դրանցով ձեւավորել կազմկոմիտե, որպեսզի բոլորը մասնակցեն ամբողջ գործընթացին։ Մենք սպասում ենք իրենց որոշմանը, բայց կարծում ենք, որ իրենք չեն գնա այն քայլին, որ հրապարակում էլ ժողովրդին պառակտեն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29