Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինվորին մենակ չպետք է թողնել

Փետրվար 12,2016 12:30

Երգը զենքի պես զգույշ գործածիր,
Երբ խառն է դարը:
Նույն արճիճից են ձուլվում, իմացիր,
Գնդակն ու տառը:

Գ. Էմին

«Քնար» երաժշտասերների միավորման նախագահ Յուրի Ղազարյանը օրերս հերթական միջոցառումն անցկացրեց Նուբարաշենի 4-րդ հատուկ հրաձգային գնդում (հրամանատար՝ Վ. Մուսայելյան):

Այսօր ավելի քան իրական ու շոշափելի է մեր բանակի հաղթական գոյությունը հզոր բանակի կարգավիճակում, վկան՝ Շուշին, Արցախը:

Այո, երգով է կռվել հայ մարտիկը: Նրանցից յուրաքանչյուրի երակներում ազգային երգի ու պոեզիայի իմաստուն ոգին ու շունչն է, որով մինչ օրս կոփվում է նա՝ դիմակայելով ներկա ու գալիք ամեն վտանգի ու դավի:

Բեմում Ազգային օպերային թատրոնի երիտասարդ մենակատարներն են՝ Սերգեյ Սարգսյան, Տաթեւիկ Աշուրյան, դուդուկահարների անսամբլը, երգչուհի Սյուզի Սիմոնյանը, հայրենասիրական երգով, Կոմիտասով, Սայաթ-Նովայով, ոգեշունչ պարեղանակներով: Տպավորիչ ու անկեղծ հանդիպում ոչ միայն իր խանդավառությամբ, այլեւ, կարծես, պարտադրող խորհրդով՝ հայ զինվորին չպետք է մենակ թողնենք: Յուրաքանչյուրի պարտքն է նրան զգոն ու սթափ պահել, արժանացնել բոլորիս ուշադրությանն ու սիրուն: Ավելի քան գոտեպնդող էր պաշտոնաթող գնդապետ Լեռնիկ Ղազարյանի խոսքը՝ ուղղված մեր նորակոչիկներին:

Qnar-2

Սակայն Երաժշտասերների միության նախագահը միայն երգով չէ, որ ներկայացել էր իբրեւ հանդիսատես, այստեղ էին նրա թոռնիկները՝ Էսֆիրան ու Բեատրիչեն: Երեք տարեկան ծոռը՝ ապագա զինվոր Ռուբենը բեմ բարձրացավ երգելու (տանը միշտ երգում է ֆիդայական երգեր), բայց շատ զինվորներ տեսնելով շփոթվեց ու որոշեց ունկնդիր լինել: Այո՛, հենց մանկահասակ տարիքից խրախուսել շփումը հայ զինվորի հետ: Սա նրանց կյանքի ամենամեծ դասը թող լինի՝ տեսնել, թե ինչպես են երիտասարդ երգիչ-երաժիշտները ոգեւորում իրենց երգով ու նվագով, եւ թե ինչպես է նա՝ հայ զինվորը բեմ բարձրանում եւ իր երգով ջերմացնում դահլիճում գտնվող այլ զինվորների ու հյուրերի: Հանդիպումը տպավորիչ էր ոչ միայն զինվորի, այլեւ երգիչ-երաժիշտների համար: Չէ՞ որ վաղը նրանց զավակներն էլ զենքի հետ երգ են տանելու թշնամու դեմ, մեր երկիրը ազգային, անվտանգ ու տոկուն պահելու համար:

«Քնար» երաժշտասերների միավորման նախագահը նշեց, որ իրենց գործունեության նպատակն է հայ ազգային բարձրաճաշակ երգի թեւածումը տեսնել մեր հասարակության մեջ՝ հակադրվելով անիմաստ, անբովանդակ, ճաշակից զուրկ, օտարածին երգերին, որոնք ամենուր խանգարում են, նյարդայնացնելով բոլորին եթերով, դժբախտաբար նաեւ մեր երկրից դուրս ներկայացնելով ապազգայինը, անորակը, զրկելով մեզ սեփական արժանապատվությունից:

Երաժշտասերների միավորումը կոչ է անում միավորել բոլոր առողջ ուժերին լավ երգի, իմաստուն ու հանճարեղ երգի մատուցման պայքարում, դասական, թե ժողովրդական, աշուղական, հայրենասիրական. «Եկեք մաքուր ու անաղարտ պահենք մեր անզուգականը, հանճարեղը: Մենակ չթողնենք մեր զինվորին, հաճախ հանդիպենք մեր երգով, պարով, բանաստեղծական հանճարեղ խոսքով»:

«Քնար» երաժշտասերների միավորում

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29