Լրահոս
Օրվա լրահոսը

Խմենք, ուրեմն, Պուտինի ու Արարատ լեռան կենացը

Փետրվար 12,2016 12:00

Օրեր առաջ տեղեկություն ստացվեց, թե Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններում անակնկալ ստուգումներ են սկսվել, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում։ «Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա հանձնարարել է ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւին զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստականությունը։

Նույն օրը մեկ այլ ուշագրավ լուր հրապարակեցին ռուսաստանյան ԶԼՄ-ները: ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը նամակ են հղել երկրի ղեկավարությանը եւ ԱԳՆ-ին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված Մոսկվայի պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը: «Մենք պետք է իրավաբանական առումով պահանջենք մեր երկրի եւ նրա դաշնակիցների համար բոլոր ոչ շահավետ ռուս-թուրքական պայմանագրերի վերանայման հնարավորությունը: Անկարան պետք է հասկանա, թե ինչով կարող է իր համար ավարտվել հակամարտության սրումը: Միայն դա կարող է նրան սթափեցնել եւ զերծ պահել նոր սադրանքներից»,- նշել էր Օբուխովը:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը չի թուլանում: Ավելին, Ռուսաստանը վարվում է Թուրքիայի հետ այնպես, ինչպես սազեկան է «նեղացողին», որը որեւէ առիթ բաց չի թողնում նյարդայնացնելու իրեն զայրացնողին: Բանը հասել է նրան, որ Թուրքիայի իշխանություններն արդեն մի քանի անգամ հայտարարում են, որ Էրդողանը փորձում է հեռախոսով կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, բայց ռուսական կողմը չի արձագանքում:

Պուտինը դեռ երկար կարող է իր բնավորությունն ու տրամադրությունը ցույց տալ Էրդողանին: Բայց այստեղ կարեւոր է, թե այդ ընթացքում Ռուսաստանը ում միջոցով եւ ինչպես է ուզում փչացնել Էրդողանի տրամադրությունն ու նրան հունից հանել: Մի օր նա կարող է Էրդողանի հեռախոսազանգերին չպատասխանել, մյուս օրը նոր պատժամիջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Սրան զուգահեռ ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու փորձագետները կծաղկեցնեն թեմաները: «Թիկունքում ունենալով Օսիան, Աբխազիան, Ղրիմը, Դոնեցկը, Մերձդնեստրը, Ղարաբաղը… Մենք դեռ կխաղարկենք Ղարաբաղի քարտը, այնպես, որ քիչ չի թվա։ Թող Իլհամ Հեյդարովիչն իր թուրք ընկերների հետ հիշի, որ մենք այնտեղ կարող ենք լարվածություն ստեղծել՝ երբ որ ցանկանանք։ Մենք դեռ կխաղարկենք այդ քարտը, մեզ համար բացարձակ միեւնույն է տեղի բնակչությունը, դուք դա կմոռանաք»,- նշել էր օրերս «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Կամ` Պետդումայի «Արդար Ռուսաստանից» պատգամավոր Օլեգ Պախոլկովն ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում արդեն դիտարկում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ու ԼՂ խնդրի միջնորդավորված կապը: «Ես հստակ գիտեմ, որ Լենինն է ճնշում գործադրել Օրջոնիկիձեի վրա, որպեսզի իրավիճակը Ղարաբաղում դառնա այնպիսին, ինչպիսին դարձավ: Բայց 70 տարի անց նորից պատերազմ բռնկվեց: Ադրբեջանի օգտին Ղարաբաղի հարցի լուծումը ընդունվել է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի շրջանակներում»,- haqqin.az-ին ասել է ռուս պատգամավորը:

Ամեն ինչ, ինչպես նկատում ենք, ընթանում է ռուսական իրականությանը համահունչ. եթե հարկ է, հիշում են մեր վերքերը, եթե պետք չի, չեն հիշում, ավելի ճիշտ՝ խոսակցությունները թեժանում են այն ժամանակ, երբ Ռուսաստանին ինչ-որ բան դուր չի եկել:
Բայց հնարավոր է, որ Ռուսաստանը Թուրքիային իր տեղը ցույց տալու ճանապարհին որոշի «գործիքակազմ» փոխել: Իսկ դրա համար պարարտ հողի պակաս չի զգացվում:
Այ, օրինակ, ռուսաստանցի քաղաքագետ, վերջին ութ տարում ամերիկաբնակ Անդրանիկ Միհրանյանը: Նա Tert.am-ին հարցազրույց է տվել, որում նշել է. «Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի հակամարտելու Թուրքիայի հետ՝ 80 միլիոնանոց մի պետություն, որն ուժեղ զարգանում է, ունի հսկայական զինվորական մեքենա։ Այնպես որ՝ եթե չլինեն ռուսական երաշխիքները, Հայաստանը ոչ մեկի վրա չի կարող հույս դնել՝ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Անգլիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի. ոչ մեկի վրա: Այնպես որ, այդ հանգամանքից ելնելով, պետք է ասվի, որ, ի դեպ, ես ինքս ե՛ւ Վաշինգտոնում, ե՛ւ Մոսկվայում ասել եմ այդ մասին, որ եթե թուրքական ինքնաթիռը հաջորդ անգամ փորձի խախտել Հայաստանի սահմանը, ռուսական կամ հայկական հակաօդային համակարգը կարող է ոչնչացնել թուրքական ինքնաթիռը, եւ նրանք այդ պարագայում միայն իրենց կարող են մեղավոր համարել դրա համար: Խոսքը հենց Հայաստանի տարածքից ոչնչացման մասին է»:

Ապա նա շարունակում է. «Աշնանն էր, չէ՞, որ թուրքական ինքնաթիռները խախտել էին ՀՀ սահմանը: Պետք է սատկացնեին, որ իմանային, որ սա այլ պետություն է, որն իր սահմաններն ունի: Եվ հիմա հարկավոր է օգտվել առիթից եւ նրանց պատժել եւ, առհասարակ, միշտ էլ պատժել: Ես բոլորովին չեմ քարոզում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտություն, բայց թուրքական կողմն իրեն պահում է շատ լկտի, թուրքական արձանագրություններից հետո էլ՝ շատ կամայական: Դրա համար իրենք պետք է իմանան, որ իրենց դեմ էլ կա դիսցիպլինար կարգով հակազդելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատժելու՝ իրենց ինքնաթիռները ջախջախելու հնարավորություն, որովհետեւ սա, ի դեպ, ոչ այնքան Հայաստանի տարածքն է, այլ ՀԱՊԿ-ի, որը պաշտպանվում է այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»:

Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Հայաստանի կարոտով ապրող ռուսաստանցի քաղաքագետներն, օրինակ` համարձակվեն հարց բարձրացնել, թե մինչեւ ե՞րբ է Ռուսաստանը շարունակելու զինել Ադրբեջանին: Կամ հիմա` ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին բավական հետաքրքրական է հարցը, թե Մոսկվան նույնպես շարունակելո՞ւ է հետեւողականությամբ զինել Ադրբեջանին: Ռուսաստանցի քաղաքագետների համար, սակայն, գրեթե պատերազմական իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններում եւ ԼՂ շփման գծում այնքան էլ կարեւոր խնդիր չէ՞, որ այդ թեմայով հարցազրույցներ տան… Թե՞ գիտեն, որ անօգուտ թեմա է, բայց քանի որ հիմա Մոսկվայում «թրենդային» է Թուրքիային պատժելու գաղափարը, մեր «հայրենասերները» առաջարկում են «Հայաստանի տարածքով» պատժելու տարբերակը՝ որպես ամենահարմարը:

Խնդիրն այն չէ, որ Թուրքիան չգիտի, որ Հայաստանի օդային տարածքը մեկ անգամ եւս խախտելու դեպքում կարող է պատասխան ստանալ, ու այդ մասին պետք է տեղեկանա ռուսաստանցի քաղաքագետների հարցազրույցներից, այլ այն, որ Ամերիկաներում բնակվող պուտինյան Ռուսաստանի նվիրյալների համար Հայաստանն ընդամենը «տարածք» է Ռուսաստանի համար ու նրա հակառակորդներին պատժելու համար, իսկ այդ «տարածքում» ապրողները` «ռուսական սապոգի» տակ գոյություն քարշ տվողներ, ոչ թե ՀՀ քաղաքացիներ:

Նույն հարցազրույցում Միհրանյանին լրագրողը հիշեցնում է, որ Պետդումայում շրջանառության մեջ էր դրվել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, այդ օրինագծի ճակատագիրն ի՞նչ եղավ, ապա նկատում է, որ Հայաստանում վրդովվում էին, որ ռուսները փորձում են շահարկել հայկական հարցը: Միհրանյանը պատասխանում է. «Շատ ծիծաղելի է, որ տեղական այդ վայ-հայրենասերները ու ռուսաֆոբները փորձում են ասել, որ իրենց ուզում են օգտագործել: Ա՛յ ողորմելի անասուններ, եթե չօգտագործեն, գոնե որեւէ մեկը կհիշի՞ ձեր խնդիրների մասին: Հլը, փառք Աստծո, որ թուրքերը էդպիսի էշություն են արել, որ Ռուսաստանի պետությունը հիմա իր ողջ ուժով ուզում է թուրքերին պատժել, եւ դրա համար դուրս են բերում արխիվներում թաղված խնդիրները, որովհետեւ դուք, ա՛յ ողորմելի անասուններ, եթե ձեր ողջ ուժերը ներառեք, հարյուր տարի էլ աշխատեք, չեք կարող դուրս բերել եւ դնել թուրքերի դեմ, որ, ա՛յ կեղտոտ անասուններ, դուք այսպիսի ոճրագործություն եք արել եւ սրա համար պատասխանատու եք: Շնորհակալություն պետք է հայտնեն Ռուսաստանին, որ ոչ թե Հայաստանն է օգտագործվում ու հայկական խնդիրները: Փառք Աստծո, որ Ռուսաստանը, ելնելով իր շահերից, ձեր հարցերն է առաջ քաշում: Կարո՞ղ է Ռուսաստանը հակահայկական գործ է անում՝ ասելով, որ թուրքեր՝ սրիկաներ, դուք Հայաստանի հանդեպ ոճրագործություն եք արել»: Բայց այդ մասին Ռուսաստանում հիշում են հարմար պահերին` Tert.am-ի այս հարցին ի պատասխան՝ հնչում է Միհրանյանի հետեւյալ պատասխանը. «Սա քաղաքականություն է, բայց եթե չհիշեին, ուրեմն այդպես էլ կմնար թաղվա՞ծ: Ա՛յ անասուն էշեր… դուք կարող եք դա դուրս բերել եւ օգտագործել, առիթը եկել է, մեծ պետությունն է օգտագործում: Շնորհակալություն հայտնեք ու Ռուսաստանի հետույքը համբուրեք, ոչ թե հոխորտացեք, որ մեզ օգտագործում են: Ա՛յ էշի քուռակներ…»:

Ինչպես ասում են` «նո քոմենթ»:

Մյուս կողմից, սակայն, ի՞նչ կարելի է սպասել այս գաղափարների տեր քաղաքագետից, որը Հայաստանը բացառապես «կայսրություններին» կցված է պատկերացնում: 2014թ. հոկտեմբերին Հայաստանի քաղաքագետների միությունում` «Հայաստանը կատարեց աշխարհառազմավարական ընտրություն. հետեւանքները մեր երկրի եւ կովկասյան տարածաշրջանի համար» թեմայով քննարկման ընթացքում էլ Միհրանյանը հետեւյալ կարծիքն էր հայտնել. «հայերին դուր է գալիս ապրել մեծ կայսրության ներքո, մենք դրան սովոր ենք»:

Խմենք, ուրեմն, ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը չեղարկողների ու Արարատ լեռան կենացը: Նշենք սույն իրադարձությունը, քանի դեռ Ռուսաստանն ու Թուրքիան չեն հաշտվել եւ բարեկամության ու եղբայրության վերաբերյալ հերթական պայմանագիր չեն կնքել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հանգիստ եղիր, Էմմա ջան, ՆԱՏՕ-ի նաւատորմիղը արդէն հասաւ Բաթում, թրկութիւնը մօտ է

    շուտով կը հասնին, Հայաստանը ազատագրելու Ռուսաստանի հրեշային ճանկերից

    ապա, ԱՄՆ-ն կը կիրարկէ անշւշտ Սեւրի Դաշնագրէն սեռած իր նախագահի վճիռը, եւ անկէ ետք՝ անհուն Երջանկութիւն մեզի համար, քէֆով քէ՛ֆ

    խմենք ուրեմն այդ ամէնին կենացը

  2. Марине says:

    Настало время, которое выявляет истинные черты вашего характера и мужества.
    Вашей реакцией на текучие политические события, упала наконец ваша маска -хоть это для армянок не новость, а доказательство вашей слабости, аморальности, мягкотелости и трусости.
    В мирные времена прячетесь под тенью традиции, создав фиктивную личность, под симулированием мужественности. И только война раскрывает вашу истинную сущность.
    Армянская традиция, воспитание сыновей и Гены предотвращают это.
    Ещё одна черта Армянского характера – винить всех в своей истории, жалеть себя и от всех нагло требовать и ожидать, чтоб те себя и свои
    интересы ради них пожертвовали, не желая смотреть истину в глаза и
    понять, что алчность и жадность армян и их королей,и политиков, всегда
    являлись камнем преткновения в их судьбе.
    Вам никто ничего не должен! За земли бились век, а из-за вашей трусости, ставите даже геноцид под сомнение. За свои земли постоять не хотите, а ожидайте, что сыновья чужих государств за вас умирали!
    Армении давно уже не стало, если русские войска на границе не стояли!
    И эти планы были одобрены Америкой и Евросоюзом.
    В беде друга узнаешь! Имея таких друзей, как вы- врагов не надо!
    Вы – наглые, подлые тряпки и ползуны! Позвонков не хватает, чтоб в трусости признаваться?!
    Если Россия землю у Турков заберёт, так сразу вспомните, что ваша.
    Сидите и ждёте, чтоб даром, на подносе,вам территорию подали.
    Какие вы все-таки наглые, неблагодарные паразиты!
    А таком шансе можно было только мечтать, а вы струсили.
    Вот так все заканчивается, когда средние роды себя “мужчиной” называют!
    Не отмечайте Ерерн! На это у вас прав больше нет! Ставя геноцид под вопрос, вы предали своих, осквернив память, став насмешкой всего мира.
    Нашим дедам ваша лицемерия не нужна, тряпки!

    Если вы мою комментарию стерете, от этого мужчиной не станете!
    Дайте им мнение женщин о себе прочитать!

    Что, до сих пор только один человек прокомментировала, или остальные убрали, что явно и о Вашем “интеллекте” говорит!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29