Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ քաղաքական ու իրավական զարգացումներ կլինեն». Արտակ Զեյնալյան

Փետրվար 11,2016 23:20

«Հանրապետություն» կուսակցության անդամները չեն ցանկանում մեկնաբանել կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարությունը հոկտեմբերի 27-ի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. «Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:

Իսկ թե ինչ զարգացումներ կարող են լինել իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ գլխավոր դատախազությանն ուղղված նամակից՝ հոկտեմբերի 27-ի գործով քննությունը շարունակելու ու Սերժ Սարգսյանին՝ հրապարակված տեղեկությունների վերաբերյալ հարցաքննելու պահանջով, կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասաց. «Իրավական ու քաղաքական զարգացումներ կլինեն, բայց թե կոնկրետ ինչ զարգացումներ, այս պահին չեմ ուզում մանրամասնել»:

Ինչո՞ւ Արամ Սարգսյանը հիմա հանրայնացրեց Սերժ Սարգսյանի՝ իրեն տված խոստումը, պարոն Զեյնալյանն ասաց. «Դրա տակ ժամանակային գաղտնիք չեմ ուզում տեսնել»:

Նա հավելեց, որ  հավանական չի համարում գլխավոր դատախազի արձագանքը.

«Իհարկե, հեքիաթների պետք չէ հավատալ, հետեւաբար որեւէ ակնկալիք չունեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29