Աշխարհի Top 6 շախմատիստների մասնակցությամբ փետրվարի 13-ին մեկնարկող շախմատային գերհզոր փառատոնն առաջին անգամ անցկացվելու է նոր ձեւաչափով՝ պարտիայի համար 40 րոպե, գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:
Այս փառատոնն առանձնանում է նաեւ նրանով, որ կազմակերպիչները գիտակցաբար չեն հրավիրել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Մրցաշարի կազմակերպիչ ռուս գործարար Օլեգ Սկվորցովը rg.ru-ին այդ որոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Մենք նրան չենք էլ հրավիրել: Կարծում եմ, որ Մագնուսը ավելի շատ զբաղվում է իր անձնական «Կարլսեն» բրենդը շրջանառության մեջ դնելով, քան շախմատի մասսայականացմամբ: Իրականում նա աշխարհի մասշտաբով մեդիա դեմք չէ: Նրան ճանաչում են Հյուսիսային Եվրոպայում եւ մասամբ՝ ԱՄՆ-ում: Ես Ռուսաստանում եւ արտասահմանում հաճախ եմ հասարակ մարդկանց հարցնում, թե շախմատիստներից ում են ճանաչում: Նրանք տվել են Ֆիշերի, Կարպովի եւ գործող շախմատիստներից՝ Անանդի ու Կրամնիկի անունները: Կարլսենին ոչ ոք չի հիշել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ quotesgram.com-ի