Կարող ենք մտածել, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան միավորվում է ինչ-որ նպատակի շուրջ, որը տեսանելի չէ հանրությանը: Բայց այդ դեպքում այդ միավորման բացատրությունները դառնում են չափազանց կոդավորված ու չափազանց գաղտնի, ստիպված ենք լինում տարբեր դավադրական տեսություններ առաջ քաշել»,- այս կարծիքին է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա, այս կուսակցությունները գաղափարապես համահունչ չեն ու երբեւէ գաղափարական ընդհանրություն չեն ունեցել. «Գաղափարական ֆրոնտի վրա միավորումը մի քիչ կասկածելի է, այնուամենայնիվ, եթե համեմատենք դիրքորոշումները՝ ներկայի, պատմության ու ապագայի վերաբերյալ տեսլականները տարբերվում են: Ակնհայտ է, որ այդ երկու ուժերը միավորվել են, որ արտաքին աշխարհին ցույց տան, որ իշխանությունը ոչ թե միակուսակցական է, միանձնյա զավթված, այլ Հայաստանում մի քանի քաղաքական ուժեր համագործակցում են տարբեր դիրքորոշումներով: Որովհետեւ ՀՅԴ-ն մի քանի անգամ հայտարարել է իր ընդդիմադիր կեցվածքի մասին, հետո վերադարձել է դարձյալ ՀՀԿ-ի հետ համագործակցությանը: Սա կարծում եմ նաեւ արտաքին իմիջը ապահովելու մեխանիզմ է, որ ընտրական օրենսգրքի մշակումից առաջ ի լուր ու ի ցույց աշխարհի ներկայացնել, որ տեղի է ունենում ուժերի համագործակցություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անկուսակցական եմ: Ոչ թեր եմ, ոչ էլ դէմ եմ ցանկացած կուսակցության (հատկապես Հայաստանում աշխատող կուսակցություններին՝ իրենց արտառոց դրությամբ ու ոչ-փառահեղ գործունեությամբ): Բայց, կարծում եմ, աշխարհը այս կոալիցիայից ավելի շատ կզարմանա…
Հայաստանն իր ամեն ինչով է զարմանալի. նաև՝ այս հարցով:
Հայաստանին հիմա ոչ թե կուսակցություններ են պետք, այլ մասնագետներ ու սրտցավ մասնագետներ: Իմ կարծիքով ամեն մի կուսակցության մեջ էլ կան լավեր ու կան նաև ահավոր վատեր: Ու երանի թե հայերը միավորվեին ոչ թե կուսակցություն-կուսակցություն կռվի կամ հաշտվելու արդյունքում, այլ բանիմաց, ներկա աշխարհը ընկալող, մասնագետ ու սրտցավ անձանց շուրջ՝ անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, կամ անկուսակցական լինելուց: Իսկ թե այսպիսի մի կառույց ինչպե՞ս պիտի գործի, դա արդեն ուրիշ հարց է: ու հնարավոր է ստեղծել նման մի կառույց:
Ես ամբողջությամբ դեմ էի Հայաստանի վարչակարգը դառնար Խորհրդարանական, որտեղ դասական առումով՝ կուսակցություններն են դերակատար: Հայաստանին դա պետք չէր (սրա մասին կարելի է շատ երկար գրել): Հայաստանին հիմա ու ապագայում պետք են բանիմաց, մասնագետ, սրտցավ մարդիկ: Ու ես հույս ունեմ, որ իշխանությունները կհամաձայնեն այս հարցի մեջ, և առիթ կտան այսպիսիներին դերակատար լինելու հայության քաղաքական, հասարակական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում: Իմ կարծիքով, սա՛ է փրկության ճամբան: