Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրին սննդի օբյեկտներ կան, որոնք վերջերս սկսել են կրել Հալեպ, Քեսաբ անունները: Դիլիջանցիներն ասացին, որ այնտեղ աշխատում են Սիրիայում տեղի ունեցող պատերազմի հետեւանքով այդ երկիրը լքած հայերը:
Նրանք որպես խոհարար աշխատանքի են տեղավորվել Դիլիջանի տարածաշրջանում, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ գործող ռեստորաններում: Սննդի այդ օբյեկտների տերերը կարծում են, որ ռեստորանները սիրական քաղաքների անվանումներով կոչելը հաճախորդների թիվը կավելացնի:
Հավելենք, որ ազգությամբ վրացի խոհարարներն արդեն մի քանի տարի հաջողությամբ աշխատում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ռեստորաններում, վրացի հացթուխները՝ Իջեւանի տարածաշրջանի ու Ծովագյուղի հացի փռերում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ