Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ աշխարհի 2014 թվականի չեմպիոն, 75 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի մարտի 8-ից 10-ը Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ըմբիշը գերադասել է նախապատրաստվել ապրիլին Սերբիայում կայանալիք մայրցամաքային առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի