Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը հայտարարել է մարտի 8-ից 10-ը Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների անունները:
Լատվիայի մայրաքաղաք մեկնելու են 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 66՝ Միհրան Հարությունյանը, 71՝ Վարշամ Բորանյանը, 75՝ Կարապետ Չալյանը, 80՝ Ռաֆայել Մանուկյանը, 85՝ Մաքսիմ Մանուկյանը, 98՝ Արթուր Ալեքսանյանը եւ 130՝ Էդգար Խաչատրյանը:
Մեր ընտրանին այս օրերին Բուլղարիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Այն կավարտվի փետրվարի 17-ին, իսկ փետրվարի 25-ին հավաքականը կմեկնի Ստայկի՝ նախապատրաստության վերջին շրջանն անցկացնելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի