Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ականներն ուզում են եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ». Պետրոս Մակեյան

Փետրվար 11,2016 21:50

ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելով՝ ՀՀԿ-ն փորձում է սահմանադրական հանրաքվեից հետո փրկել դեմքը:  Նման կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«ՀՀԿ-ն դեկտեմբերյան հանրաքվեից հետո դեմքը փրկելու համար գնաց ՀՅԴ-ի հետ գործարքի, իսկ ՀՅԴ-ն միշտ պատրաստ է նման գործարքների: Բացի դա, ՀՅԴ-ն երբեք իշխանությունից դուրս չի եղել: Այն ժամանակ, որ իբր դուրս եկան կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների համար, իրականում հրաժարվել են միայն նախարարական ու մարզպետերի պորտֆելներից, իրենց ներկայացուցիչները մշտապես եղել են պետական համակարգում փոխնախարարների եւ այլ պաշտոններում: Այն կանխատեսումը, որ ավելի վաղ էի արել, որ դաշնակցականները փորձում են «յուղոտ» պորտֆելները վերցնել, իմ կանխատեսումն իրականացավ, այսօր արդեն գիտենք՝ մեկը ԿԳ նախարարի պորտֆելն է, որ օլիգարխ Լեւոն Մկրտչյանի դինաստիան նորից վերադառնում է, մյուսն էլ՝ ավելի մեծ մասշտաբով Դավիթ Լոքյանն է»,- ասաց պարոն Մակեյանը:

Ըստ նրա, 1990 թվականից, երբ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ, ՀՅԴ-ն մշտապես եղել է իշխանության սպասարկող. «Սերժ Սարգսյանի ժամանակ հայ-թուրքական արձանագրություններով իբր խաղացին, բայց իրենք ու ՀՀԿ-ն  տեսակով նույնն են: Դաշնակցականները ազգի ու հայրենիքի փրկությունից  միշտ խոսել են, բայց արել են այն, ինչ ՀՀԿ-ն է ուզել: ՀՀԿ-ականները  գոնե այնքան ազնիվ են, որ իրենց տեսակը չեն թաքցնում ազգայնական ու հայրենիքը  փրկելու լոզունգների տակ»:

Պետրոս Մակեյանը հիշեց նաեւ ՀՅԴ-ի ընդդիմադիր «խաղալը», երբ քննադատում էր կառավարության աշխատանքը, պահանջում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը. «Օրինակ «Օրինաց երկիրը», Գեղամյանը սրանց համեմատ ավելի լավն են, որովհետեւ նրանք մի անգամ բացահայտվում են, ու ամեն ինչ վերջանում է: ՀՅԴ-ի պարագայում նույնն է՝ համ ուզում են կույս մնալ, համ հաճույք ստանալ: Դրանց որակը դա է»:

2017 թվականի ընտրություններից առաջ ձեւավորվող կոալիցիան, պարոն Մակեյանի համոզմամբ, նախապատրաստական փուլ է թվեր նկարելու. «ՀՅԴ-ն իրական, մաքուր ընտրությամբ հինգ տոկոսի շեմը չի հաղթահարի, իրենց տվել են վարչական ու ֆինանսական լծակներ,  որ դրա հաշվին ինչ-որ բան հավաքագրեն ու հետո նկարելու հնարավորություն լինի ՀՅԴ-ի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29