Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. ԼՂ հարցը չի կարող ունենալ տեւական լուծում`ռազմական ճանապարհով

Փետրվար 11,2016 21:33

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 11-ին առցանց պատասխանել է իրեն ուղղված մի շարք հարցերի: Հարցին, թե Լեռնային խնդրի լուծման ի՞նչ քայլեր եք տեսնում, եւ արդյոք բավարար եք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ կարգավորմամբ հարցի լուծման ուղղությամբ:

Դեսպանը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցին չի կարող լինել տեւական լուծում ռազմական ճանապարհով. «Բախումների սրացումը շփման գծում եւ հռետորաբանությունը խորապես մտահոգիչ է ԱՄՆ կառավարության համար: Իմ կարծիքով հակամարտության գծում սխալ հաշվարկների կամ սխալի պատճառով սրացման հնարավորությունը իրական է: Դա է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները երկու կողմերին հորդորում են քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը հսկելու մեխանիզմներ ձեւավորելու ուղղությամբ: Սա մի թեմա էր, որ քննության առնվեց դեկտեմբերին Շվեյցարիայի Բեռն քաղաքում երկու նախագահների հանդիպման ընթացքում: ԱՄՆ համանախագահ դեսպան Ուորլիքն աշխատում է մյուս համանախագահների հետ միասին՝ երկխոսությունը առաջ տանելու նպատակով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29