Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Արտակ Մանուկյան եւ Սուրեն Քրմոյան

Փետրվար 11,2016 23:30

Վաղը ժամը 15.30-ին «Առավոտ»-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Թեման՝ կոռուպցիան Հայաստանի տնտեսությունում:

Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարցեր.

    1. Կարող է խոշոր օլիգարխ վարչապետը պայքարել կոռուպցիայի դեմ
    2. Ինչու պետական պաշտոններից չեն ազատվում օլիգարխները՝ օրինակ Գագիկ Խաչատրյանը
    3. Հանրապետությունը մարում է: Սրա մասին ինչ են մտածում իշխանավոր օլիգարխները:

    Շնորհակալություն

  2. Գարեգին Բունիաթյան says:

    1. Նարեկի հետ լիովին համաձայն եմ: Ձուկը գլխից է փտում: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախ պետք է հեռացնել կոռումպացված ղեկավարությանը:
    2. Կոռուպցիայի դեպքերում ոչ թե պետք է հեռացնել տվյալ պաշտոնյաին՝ մեկ այլ գործի նրան հետագայում տեղափոխելով, այլ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառել՝ մեկուսացում և մեծ տուգանքների նշանակում, որ մյուս անգամ նա կամ այլոք չփորձեն նման բան անել:
    3. Պետք է մեր հասարակության հանդուրժողականութնունը վերացնել նման երևույթների նկատմամբ, որ ոչ կաշառք տան, ոչ էլ վերցնեն: Եվ եթե որևը մեկը ականատես է նման երևույթի, պետք է ներդնել բողոքների ստացման անանուն համակարգ, որ կարողանան նման տեղեկությունները փոխանցել համապատասխան պատկան մարմիններին՝ չվախենալով որ նրան կարող են սպառնալ կամ ահաբեկել դրա համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29