Սիրիահայ Արաքս Ստեփանյանն ամուսնու՝ Ռոբեր Մուսսալլիի և երկու զավակների հետ 2012 թվականի օգոստոսին Հալեպից տեղափոխվեց Հայաստան: Պատերազմը Սիրիայում նոր էր սկսվել. «Մենք մեկ ամսով պտույտի պիտ գայինք այստեղ, բայց որ այդ վիճակն էր, սկսած էին օդանավով զարկել, մենք որոշեցինք մնալ հոս մեկ տարի: Բայց այդ մեկ տարին դառավ չորս»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց տիկին Արաքսը:
Հալեպից դուրս եկած ծանոթների հետ նա այժմ էլ կապի մեջ է, ասում է՝ մեծ մասը դժգոհ էր հայաստանյան ապրելակերպից: «Հալեպցիներեն հարյուրից ութսունը չհաջողեցին, գնացին այլ երկրներ»:
Ինչպե՞ս իրենք սկսեցին կյանքը հայրենիքում. «Առաջին տարին մեր ունեցած դրամով կապրեինք, որ Հալեպեն էինք բերել: Հետո սկսինք գործ փնտրել: Ամուսինս՝ երկու գործընկերների հետ բացած է «Միստր բարբեքյու» սննդի կետը: Ես ալ կօգնիմ խոհանոցում»:
Իսկ Հալեպում տիկին Արաքսի չորս հոգանոց ընտանիքն ապրել է սեփական էլեկտրատեխնիկայի խանութից ստացված եկամտով: Հիմա, համեմատելով Հալեպի և այստեղի կյանքը, նշում է. «Համեմատելու բան չէ. հոն շատ-շատ գոհ էինք, հոս՝ շահ չկա: Երբ շահ ըլլա, չեն մտածեր գաղթեր: Հոս ալ ապահով է, ինչպես հոն՝ Հալեպ, բայց երբ չկա եկամուտը, ինչո՞ւ մնանք, պիտի գաղթենք: Շատ դժվար է: Եկանք հոս, բայց չհաջողեցանք, ուրեմն պիտի գնանք այլ տեղ»,-շեշտեց նա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում
հաճեցէք մի հատ ուսումնասիրել թէ, յատկապէս գործի կապակցութեամբ, ինչ վիճակի մէջ են Սուրիոյ ան հայերը որոնք, փոխանակ Հայաստան տեղափոխվելու, նախընտրեցին ուրիշ երկիրներ երթալ…
ոչ մէկն ալ գործ չէ գտած,
իսկ եթէ գործի պէս բան մը գտնող կայ, բնաւ իր ուզածը չէ
մինչդեռ, եթէ Հայաստան երթային, գոնէ իրենց գրպանի ամէն մէկ տօլարը տասն անգամ աւելի կը դիմանար, քան թէ արեւմտեան երկիրներում
«Եկանք հոս, բայց չհաջողեցանք, ուրեմն պիտի գնանք այլ տեղ»
գացէք, գացէք (եկէք…) այլ տեղ,
նայինք այնտեղ որքան կը յաջողիք…
խնդիրը այն է որ «այլ տեղերու» սիրիահայերը, կամ ամօթի պատճառով կամ որպէս հոխորտանք, բաւարար անկեղծութեամբ չեն արտայատվում իրենց իսկական վիճակի մասին
միայն երբ որ Հայաստանի մասին է, ամէն մարդ պատրաստ է գանգատելու, եւ միայն գանգատելու