Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պահպանե՛ք առողջությունը` վարելով առողջ ապրելակերպ

Փետրվար 11,2016 19:00

Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ` պահպանելով հետևյալ կանոնները.

  1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:
  2. Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից` ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է:
  3. Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները`
  • օգտագործեք օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն,
  • խուսափեք ճարպոտ մսով սնունդ պատրաստելուց,
  • մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տվեք թռչնամսին և ձկնամսին,
  • օգտագործեք ոչ շատ յուղոտ կաթ և կաթնամթերք,
  • սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը:
  1. Պահպանեք ֆիզիկական ակտիվ կենսակերպ` օրական 30 րոպե և ավելի քայլեք, զբաղվեք սպորտով և ֆիզիկական վարժություններով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29