Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի երեք քաղաքացիների, որոնք կասկածվում են մի շարք ավազակային հարձակումների մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ըստ ոստիկանության աղբյուրի՝ հունվարի 20-ին ձերբակալվածները ներխուժել են Շիպիլովի փողոցի համար 13 բնակարանը և ատրճանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց գողացել թանկարժեք զարդեր, գումար, ինչպես նաև նրա ավտոմեքենայի բանալիները և փաստաթղթերը և փախուստի են դիմել:
Իրավապահ մարմինները Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են հանցավոր խմբավորման կազմակերպչին, իսկ Մերձմոսկվայի շրջանում՝ հանցախմբի ևս երկու անդամների: Բոլոր ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ են:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք նմանատիպ գործողություններ են կատարել նաև Մոսկվայի այլ շրջաններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ