Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի զանգվածային բռնագանձումը` պետական «ռեկետ». ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փետրվար 11,2016 18:35

2016 թվականի փետրվարի 8-ին azatutyun.am լրատվական կայքում հրապարակվել է «ԵՏՄ նախարար․ Հայաստանում ապօրինի հարկ են գանձում» վերնագրով նյութը, որում նշվում է, որ Մոսկվայի, Երևանի և Աստանայի միջև տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ  Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Իր խոսքում Տ. Վալովայան նշում է նաև Ղազախստանում նման նախադեպի մասին, ինչը կանխվել է:

ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարի վերոնշյալ հայտարարությունը հիմք է տալիս պնդելու, որ ՀՀ իշխանությունները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ապօրինի կիրառելով ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականի փետրվարի 11-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29