Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:
Վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել «Վեոլիա»-ի գործունեությունը և կարևորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը մեր երկրում: Իր հերթին, Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը սերտ փոխգործակցության համար և մանրամասներ ներկայացրել «Վեոլիա»-ի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն վերաբերող հարցերի:
ՀՀ կառավարություն