Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Մեր ռուսամետ կոչվածները դավաճանում են իրենց տիրոջը»

Փետրվար 11,2016 18:04

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսելով քաղաքական դաշտում նորահայտ երիտասարդ քաղաքական ուժերի մասին՝  նշեց, որ բոլորի մոտ միշտ տպավորություն է, որ նրանց թիկունքում մի ուժ է կանգնած: Պարոն Արշակյանը նշեց, որ պետք չէ բացառել, որ այդ ուժերի թիկունքում կան դրսի ուժեր, որովհետեւ արտաքին հարաբերություններում էլ կան ուժեր, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ: «Նրանք եւս մտահոգված են մեր երկրի ապագայով, նրանք ուզում են մեր հետ դաշինք կազմել: Մեզ ցանկանում են տեսնել ազատ, առողջ, ուժեղ, հզոր դաշնակից այս տարածաշրջանում»,- ասաց պարոն Արշակյանը՝ նշելով, որ դրանք արմենաֆոբների դեմ կպայքարեն: «Հիմա արմենաֆոբիան Հայաստանին խեղդում է, ես հույս ունեմ, որ մյուս ուժը՝ արմենաֆիլ ուժը իր հայրենիքում՝ Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում, կճնշի արմենաֆոբներին, որովհետեւ մենք չենք կարող ամբողջ աշխարհի դեմ պայքարել»,- ասաց նա:

Խոսելով «ռուսամետ» ուժերի մասին, որոնք գերակշռում են մեր խորհրդարանում եւ որոնց, որպես հակակշիռ այլ քաղաքական ուժեր պետք է լինեն, պարոն Արշակյանն ասաց. «Ռուսամետ ուժեր չեն: Նրանք խաբել են ռուսներին որպես վասալ, որովհետեւ ռուսները հիմա մեր թշնամու դեմ ակցիա են անցկացնում, Հայաստանը չի արձագանքում:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում արտագաղթը, բլոկադան, տնտեսական ճգնաժամը, ֆինանսական ճգնաժամը, բարոյական ճգնաժամը, բոլորի պատճառը 1921 թվականի մարտի 16-ն է: Մեր երկիրը կործանվել է, հատուկ պայմանների մեջ է պահվում:

Մեր ռուսամետ կոչվածները դավաճանում են իրենց տիրոջը, նրանք չեն արձագանքում, նրանք դրոշակ չեն բարձրացնում, իսկ Ռուսաստանի դաշնակիցները, որոնք չեն ծառայում, նրանք նույնպես անգործության են մատնվել, ինչը զարմանալի է: Ես համաձայն չեմ այդ արեւմտասեր եւ արեւելասեր հասկացությունների հետ: Նրանք ընտրում են մեզանից ծառաներին, տանում են ծառայության, կամավոր է դա:

Մենք չենք ուզում լինել ծառա, չենք ծառայում, զրկվում ենք որոշ բաներից, չենք ծառայում, մարդիկ կան, որ տեղ են փնտրում, նրանք ծառայում են, չի կարելի նրանց ռուսամետ ասել: Նրանք պարզապես ծառաներ են, ճորտ են, կապ չունի ում: Մտածում եմ, որ շատ տհաճ է, երբ որ օրակարգի գլխավոր խնդիրը օրակարգում չէ, անգործության է մատնված կամ դավաճանության: Նրանք հիմա պետք է միտինգներ անեին, գնային Ռուսաստանի դեսպանատան առաջ, ծնկի գային, շնորհակալություն հայտնեին ռուսամետներին՝ իրենց տերերին, որ վերջապես զբաղվում են Հայաստանի հարցերով, ուզում են շտկել իրենց թույլ տված սխալը: Դա կոպիտ սխալ էր, ռուսները սխալ են թույլ տվել իրենց ծառաների նկատմամբ»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29