Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Հրայր Թովմասյանի հրավերի մասին. «Բայց նա ո՞վ է, որ հրավիրի»

Փետրվար 11,2016 17:46

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Կառավարության նիստից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ընդդիմությանը կոչ էր արել չբոյկոտել եւ ակտիվ մասնակցել նոր Ընտրական օրենսգրքի քննարկման աշխատանքներին:

Aravot.am-ը ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից պարզաբանում խնդրեց, թե ընդունո՞ւմ են արդյոք Հրայր Թովմասյանի հրավերը. «Բայց նա ո՞վ է, որ հրավիրի: Ի՞նչ կարգավիճակ ունի, որ ընդդիմադիր ուժերին հրավիրի քննարկումների»,- պատասխանեց պարոն Զուրաբյանը:

Նրա կարծիքով՝ Ազգային ժողով աշխատակազմի ղեկավարը նման կարգավիճակ չունի, որ ընդդիմադիր ուժերին հրավիրի քննարկումների:

Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ Ազգային ժողովին խմբակցություններից քննարկումների մասնակցելու հրավերի Հայ ազգային կոնգրեսը չի ստացել:

Հավելենք, որ Ընտրական նոր օրենսգիրքը մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29