Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար ծրագրեր քննարկելու հնարավորություն՝ հայ-չեխական համաժողովում

Փետրվար 11,2016 16:49

Հայաստանի զարգացման հիմնադրամը ՀՀ-ում Չեխիայի դեսպանության հետ համատեղ առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով փետրվարի 11-ին կազմակերպել է «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողով: Այն կազմակերպվել է փետրվարի 11-12-ին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցի շրջանակում:

Նախարար Յան Մլադեկի հետ Հայաստան են այցելել Չեխիայի տնտեսական պալատի փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը ԱՊՀ երկրներում, չեխական 27 ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայ-չեխական գործարար համաժողովը կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և հայ գործարարներին հնարավորություն կընձեռի ներկայացնելու և չեխ գործընկերների հետ քննարկելու իրենց ներդրումային առաջարկները: Հայաստանի զարգացման հիմնադրամը համաժողովի շրջանակում կազմակերպել է նաև երկրի օրենսդրության, գործարար և ներդրումային միջավայրի շնորհանդեսը:

Չեխ գործարարները ներկայացնում են բանկային և ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման վարկային ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումների, Էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:

«Բոլոր պայմաններն ապահովված են, որ այս համաժողովի ընթացքում չեխ գործարարները ծանոթանան մեր երկրի գործարար միջավայրին, Հայաստանի տնտեսության հնարավորություններին, որ ստեղծվում են՝ պայմանավորված տարածաշրջանային նոր զարգացումներով: Ներկայում Հայաստանում գործում են չեխական կապիտալով մոտ 20 ընկերություններ: Մեծ նախադրյալներ կան, որ համաժողովի, ինչպես նաև հայ և չեխ գործարարների միջև երկկողմ՝ B2B հանդիպումների արդյունքում այդ ընկերությունների թիվը կմեծանա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29