Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դրամ-դոլար տատանումները ինչպես են տեղաշարժել բանկերին խոշոր հարկատուների ցանկում

Փետրվար 11,2016 16:34

2014 թվականի դեկտեմբերից սկսած եւ դրան հաջորդող տարում էլ շարունակվող դրամ-դոլար տատանումների պատճառով բանկային համակարգում որոշ տեղաշարժեր եղան, ինչն արտացոլվեց նաեւ 1000 խոշոր հարկատուների ցանկում:

Հայաստանյան բանկերից շատերը 2014-ին տարին փակեցին խոշոր հարկատուների ցանկում զիջելով դիրքերը, սակայն անցյալ տարի, ցանկից երեւում է, որ բանկերի գործերը լավացել են: Օրինակ` Անելիք Բանկը 2014-ի ցանկի 145-րդ հորիզոնականից 2015-ի ցանկում միանգամից 56 կետով բարձրացել է` զբաղեցնելով անցյալ տարվա խոշոր հարկատուների ցանկի 89-րդ հորիզոնականը: Անցյալ տարի Անելիք Բանկը վճարել է 1 միլիարդ 357 845,0 դրամ հարկ, իսկ 2014-ին` 874 միլիոն 381.7 դրամ:

Ռուսական կապիտալով ՎՏԲ Հայաստան Բանկ-ը 2014-ին ցանկի 26-րդ տեղում է եղել, անցյալ տարի երկու հորիզոնականով բարձրացել է` վճարելով 4 միլիարդ 453 589,9 դրամ հարկ:

Նախորդ ցանկում այս բանկի վճարած հարկերը կազմել են 4 միլիարդ 115 միլիոն 340.5 դրամ:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը 2015-ին, ոչ միայն 33 հորիզոնականով դիրքերն է բարելավել, այլեւ վճարած հարկերն են ավելացել: Անցյալ տարի այս բանկը վճարել է 3 միլիոն 562 հազար 835, 7 դրամ` լինելով ցանկի 31-րդ տեղում, 2014-ին` զբաղեցնելով ցանկի 64-րդ հորիզոնականը, բանկը վճարել է ավելի պակաս հարկեր` 2 միլիոն 100 հազար 527.7 դրամ:

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը 2014-ին եղել է 22-րդ տեղում, վճարել է 4 միլիարդ 235,076.0 դրամ, 2015-ին` 15-րդ տեղում է՝ վճարելով 5 միլիարդ 440 879,2 դրամ հարկ:

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ-ը, սակայն, 2014-ին ավելի բարենպաստ դիրքերում է եղել, զբաղեցրել է հարկատուների ցանկի 21-րդ հորիզոնականը եւ վճարել 4 միլիարդ 334, 522.5 դրամ: Անցյալ տարվա ցանկում այս բանկը 38-րդ տեղում է եւ վճարել է ավելի պակաս` 3 միլիարդ 263 971,3 դրամ հարկ:
Արդշինինվեստբանկը 2014-ին, լինելով ցանկի 38-րդ տեղում, վճարել է 3 միլիարդ 266 448.0 դրամ, անցյալ տարի անվանափոխվելով եւ դառնալով Արդշինբանկ, հարկատուների ցանկում գրավել է 25-րդ հորիզոնականը` վճարելով` 4 միլիարդ 369, 598,2 դրամ:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ը 2014 թվականին լինելով ցանկի 28-րդ տեղում, վճարել է 4 միլիարդ 006, 015.8 դրամ, 2015-ին մեկ հորիզոնականով հետ է ընկել, վճարել է 3 միլիարդ 635 259, 2 դրամ:

Ինեկոբանկը 2014-ին` 52-րդ տեղում է եղել եւ վճարել է 2 միլիարդ 454 618.5 դրամ, անցյալ տարվա ցանկում այս բանկը մեկ հորիզոնականով իջել է եւ հայտնվել ցանկի

53-րդ տեղում` պակասեցնելով նաեւ վճարած հարկերը` 2 միլիարդ 253 864,3 դրամ:

Յունիբանկը հարկատուների ցանկում չի տեղաշարժվել, ինչպես որ 2014-ին եղել է 57-րդ տեղում, այնպես էլ մնացել է անցյալ տարի նույն հորիզոնականում:

Սակայն անցյալ տարի վճարել է 2 միլիարդ 165 միլիոն 725,1 դրամ հարկ, 2014-ի  2 միլիարդ 220 367.0 դրամի փոխարեն:

Գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2015-ին 13 կետով բարելավել է դիրքերը: 2014-ին բանկը եղել է 80-րդ հորիզոնականում եւ վճարել է 1 միլիարդ 673, 653.8 դրամ: Անցյալ տարի լինելով ցանկի 67-րդ տեղում, վճարել է 1 միլիարդ 737 432,3 դրամ հարկ:

2014-ին Կոնվերս Բանկը եղել է ցանկի 88-րդ տեղում, որի վճարած հարկերը կազմել են 1 միլիարդ 502 759.0 դրամ: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող այս բանկը արդեն անցյալ տարի 18 հորիզոնականով առաջ է եկել՝ վճարելով 1 միլիարդ 688 194,9 դրամ հարկ:

Խոշոր հարկատուների ցանկում 2014 թվականի համեմատությամբ դիրքերը բարելավել է նաեւ Հայէկոնոմբանկը` 2014-ին ցանկի 90-րդ հորիզոնականից 2015-ին հայտնվելով 75-րդ տեղում: Անցյալ տարի բանկը վճարել է 1 միլիարդ 598 668,3 դրամ հարկ: 2014-ին` 1 միլիարդ 463, 413.6 դրամ հարկ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29