Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը

Փետրվար 11,2016 16:32

Գործադիրի հավանությանն է արժանացել «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելուն: Նկատի ունենալով, որ օրենսդրության մեջ բացակայում է «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը, առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը: Միաժամանակ դրա համար ավելի բարենպաստ օրենսդրական միջավայր ստեղծելու նպատակով առաջարկվում է գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից սոցիալական գովազդ տարածելու դեպքում: Այն դեպքերում, երբ գովազդակիրը դատարկ գովազդային վահանակները զբաղեցնում է իր կազմակերպության գովազդով՝ առաջարկվում է տուրքի չափ սահմանել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ը: Այս մոտեցումները կնպաստեն նաև համայնքների տարածքներում դատարկ գովազդային վահանակների նվազմանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամավոր փրկարարները իրենց մշտական աշխատանքային վայրում պահպանում են  իրենց աշխատատեղը և փոխհատուցվում են պետության կողմից:

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29