Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը ընդդիմությանը կոչ է անում չբոյկոտել Ընտրական նոր օրենսգիրքը

Փետրվար 11,2016 16:26

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներից մեկից՝ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին՝ նկատի ունենալով, որ ընդդիմադիր ուժերը դեռեւս չեն մասնակցում օրենսգրքի մշակման աշխատանքներին, հնարավո՞ր է, որ իշխանական թեւը միայնակ ներկայացնի օրենսգիրքը:

Հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց.«Եթե չեմ սխալվում նախագահի կարգադրությունն արդեն պետք է ուժի մեջ մտած լինի, որով առաջին պատասխանատուն նշվում է հենց արդարադատության նախարարությունը, որը կառավարության կողմից այդ ժամանակահատվածում կներկայացնի: Դեռ ժամանակ կա, մենք ունենք մոտ 20 օր, այդ ժամանակահատվածը, կարծում եմ, բավարար կլինի որոշակի նախնական քննարկումներ անցկացնելու համար: Դրանից հետո մենք ժամանակ ունենք, Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակահատվածը Սահմանադրությամբ հունիսի 1-ն է, այդ ժամանակահատվածում այդ քննարկումները կարվեն»:

Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգիրքը մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Թովմասյանը ընդդիմությանը կոչ արեց չբոյկոտել եւ ակտիվ մասնակցել այդ քննարկումներին:

Ինչ վերաբերում է նոր օրենսգրքով էլեկտրոնային քվեարկության տարբերակին, Թովմասյանն ասաց, որ այդ համակարգը վստահության բարձրացումն ապահովելու համար է: Լրագրողների այն դիտարկմանը, որ այդպիսի համակարգը ներդրվում է այն երկրներում, որտեղ վստահություն կա ընտրական գործընթացի նկատմամբ, Թովմասյանն ասաց. «Պետք է այդ համակարգերը պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ, դրանց երաշխավորը պետք է լինեն ձեր կողմից մատնանշված միջազգային կառույցները, որ այս համակարգերն անձեռնմխելի են, ոչ ոք չի կարող մուտք գործել եւ ինչ-որ բան փոխել: Եթե դա չեղավ, ապա գրանցումը միգուցե կկատարվի էլեկտրոնային, մնացածը կկատարվի թղթային եղանակով»:

Ապա լրագրողների այն հարցին՝ Հայաստանում չկա՞ վստահություն ընտրական համակարգի նկատմամբ, Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ վստահությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում, ուստի դրանով է նաեւ պայմանավորված, որ պետք է վերապահումներով խոսել այդ համակարգերի ներդրման մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29