Լրահոս
Օրվա լրահոսը

Կհստակեցվեն հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը

Փետրվար 11,2016 15:40

Արդարադատության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում առկա բիզնես գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հանդես է եկել կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ՝ հստակեցնել հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը:

ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև անշարժ գույքի կադաստրի ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, մասնավորապես՝ ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնողների որակավորմանն առնչվող կարգավորումները: Ըստ այդմ առաջարկվել է՝ ուժը կորցրած ճանաչել իրավաբանական անձի կողմից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու մասին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկացնելու մասին դրույթը, սահմանել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի ձև, ինչպես նաև ապահովել վերջինս և կից փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերի շարքում ավելացնել պետական տուրքի անդորրագիրը, հաշվի առնելով, որ այն փաստացի պահանջվում է ներկայացնել: Այդ փոփոխություններն ու լրացումները կնպաստեն ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը, առկա խնդիրների վերացմանը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատմանը: Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի առցանց ներկայացումը դյուրացնելու նպատակով մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է առցանց դիմումի լրացման էջում ներկայացվելիք փաստաթղթերը խմբավորել ըստ գործարքի տեսակների, ինչպես նաև փոխարինել «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29