Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՅԴ-ի վարկանիշն այդքան ցածր է, Բագրատյանի՞ կուսակցության վարկանիշը ինչքան է». Աղվան Վարդանյան

Փետրվար 11,2016 15:05

Օրերս հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը  հրավիրել էր ընդդիմադիր քաղաքական ուժերին, որ 2017-ի պառլամենտական ընտրություններին միավորվեն, կոալիցիա կազմեն եւ հաղթեն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային: Ըստ պարոն Բագրատյանի, ՀՀԿ-ն ընդամենը 5 տոկոս ձայն ունի, ՀՅԴ-ի հետ միասին՝ ավելի քիչ:

Նրա այս հայտարարության հետ կապված փետրվարի 11-ին Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ամեն մարդ մի բան կասի: Որ այսօր քաղաքական ուժերի վարկանիշը ցածր է՝ համաձայն եմ: Բայց դա անխտիր վերաբերվում է բոլորին: Եթե Դաշնակցության վարկանիշն այդքան ցածր է, Բագրատյանի՞ կուսակցության վարկանիշը ինչքան է: Բագրատյանը մասնակցել է ՀՀ նախագահի ընտրություններին՝ չունենալով որեւէ հեռանկար: Նայեք մյուս քաղաքական ուժերի վարկանիշը:՚ Խոսել այսօր վարկանիշների մասին եւ դա դարձնել…Ես հաջողություն եմ մաղթում պարոն Բագրատյանի առաջարկին՝ խորապես համոզված լինելով, որ այդ համաձայնությունը չի լինելու: Նայեք ընդդիմադիր դաշտը, տեսեք ինչ է կատարվում: Տեսեք՝ ինչ հարաբերություններ են: Բագրատյանը մի հատ լավ հատկանիշ ունի՝ իդեալիստ է, բայց կյանքը մի քիչ տարբեր է»:

Մեր դիտարկմանը՝ 2013-ի նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանը բացատրել է, թե ինչու է առաջադրվում, որպեսզի նաեւ ընդդիմության դեմքը պահի, որովհետեւ բոլորը քաշվեցին մի կողմ, որպեսզի այլընտրանք լինի՝ Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Ցանկացած բացատրություն շատ տարբեր կարող է լինել: Ես էլ իմ բացատրությունը կարող եմ ունենալ, բայց դա ասելու բան չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29