Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ա մի հատ էլ 2 ա դրել». Հրայր Թովմասյանը՝ ԵՄ դեսպանին

Փետրվար 11,2016 14:28

«Կարո՞ղ ա մի հատ էլ երկուս ա դրել, վերաքննություն ա դրել, ստուգարք ա նորից նշանակել»,- այսօր կառավարության նիստից հետո Սահմանադրության համահեղինակ Հրայր Թովմասյանն այսպես պատասխանեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին:

Հիշեցնենք՝ դեսպանը ՀՀ իշխանություններին կոչ էր արել լուրջ վերաբերվել Սահմանադրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում բարձրացված խնդիրներին, առաջարկություններին ու կատարել տնային աշխատանքը:

«Այդ բոլորն, ինչ որ ասում են, դրանք գործընկերային հարաբերությունների մեջ են: Երբեք Հայաստանը չի անում ինչ-որ բաներ՝ միայն ինչ-որ կառույցների հաճոյանալու կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք, և այն առաջարկությունները, որոնք արել է ԺՀՄԻԳ-ը, հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, պիտի ասեմ, որ դրանք հաշվի են առնված ու Ընտրական օրենսգրքի նախագծում դրանց մեծ մասը իրացված է»,- ասաց Թովմասյանը, հայտարարելով, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է:

Իսկ թե ինչպե՞ս է վերաբերվում ԺՀՄԻԳ-ի զեկույցին՝ հաշվի առնելով, որ այնտեղ բավական կոշտ դիտարկումներ կային, բարձրացվում է իշխանությունների կողմից հանրաքվեի ժամանակ վարչական ռեսուրսների օգտագործման հարցը, Հրայր Թովմասյանն ասաց, որ երբ որևէ միջազգային կառույց լայնածավալ դիտորդական առաքելություն չի իրականացնում, այդ դեպքում դժվար է օբյեկտիվ գնահատական տալ. «Նման դիտորդական առաքելությունները ցանկալի է, որ ավելի մեծ խմբերով լինեն, դիտարկման ավելի լայն շրջանակ վերցնեն և ընդհանրապես այդ պարագայում գնահատականները շատ ավելի օբյեկտիվ կլինեն»:

Մանրամասները՝  շուտով  տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29