Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շաբոյանին չի հետաքրքրում «Քեթրին գրուպի» հետ փոխկապակցված անձն ով է (Տեսանյութ)

Փետրվար 11,2016 13:14

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանից կրկին հետաքրքրվեցին բենզինի գներով: Մասնավորապես, հարց հնչեց՝ արդյոք Շաբոյանին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ բենզինը Հայաստանում երկու անգամ թանկ է Ռուսաստանի եւ Վրաստանի գներից: Այս հարցին ի պատասխան՝ պրն Շաբոյանն ասաց, որ չի կարող խոսել Ռուսաստանի գներից, ապա նշեց, որ հայկական երկու ընկերությունները Ռուսաստանից են ձեռք բերում բենզինը:

Հարցին, թե ի՞նչ գնով են Ռուսաստանից ձեռք բերում բենզինը, պրն Շաբոյանը կրկին չպատասխանեց, կրկնեց նախկինում հնչեցրած իր խոսքերը՝ «Հայաստանում բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը 8% է, հարկերը բարձր են, նաեւ տեղափոխման ծախսեր են կատարվում»:

Մանրամասն՝  տեսանյութում

Անդրադառնալով այն հարցին, որ բանանի գները եւս բարձր են, այդ շուկայում նույնպես մենաշնորհ կա, մասնավորապես՝ բանանի ներկրողը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն է, Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովին չի հետաքրքրում, թե տնտեսվարողների հետ փոխկապակցված անձինք ովքեր են:

Հարցին՝ իրեն չի՞ հետաքրքրում՝ ինչու այս տարիների ընթացքում բանանի շուկայում «Քեթրին գրուպ»-ից բացի այլ տնտեսվարող չի հայտնվել, պրն Շաբոյանի պատասխանը՝  տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29