Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հրամանը էլի չկատարեցին

Փետրվար 11,2016 12:55

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին սպասվող պաշտոնանկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Այս երկու նախարարները սովորաբար կառավարության նիստերից հետո միշտ պատասխանել են լրագրողների հարցերին: Սակայն այսօր երկուսն էլ խուսափեցին իրենց պաշտոնանկությունների վերաբերյալ հարցերին պատասխանել, նշելով, որ վաղը ամեն ինչ պարզ կլինի ՀՀԿ խորհրդի նիստում:

Նիստից հետո, ըստ էության, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հրամանը, որ չխուսափեն եւ պատասխանեն լրագրողների հարցերին, այսօր չկատարեցին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը եւ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Այս երկուսին լրագրողների եւ օպերատորների կազմած պատն էլ չխանգարեց: Երիցյանն ու Սաֆարյանը բավականին վարպետորեն խուսափեցին լրագրողներից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29