Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ես ոչ միայն գոհ եմ՝ վերին աստիճանի գոհ եմ Արման Թաթոյանի աշխատանքից». «Հայոց աշխարհ»

Փետրվար 11,2016 12:36

Հատված Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հարցազրույցից: 

 

Արման Թաթոյանը մրցակցային թեկնածու է, այն առումով, որ հենց մարդու իրավունքների ոլորտում աշխատելու մեծ փորձառություն ունի։ Ես ոչ միայն գոհ եմ՝ վերին աստիճանի գոհ եմ նրա աշխատանքից։ Նա ոչ միայն լավ իրավաբան է, միջազգային իրավունքին քաջատեղյակ իրավագետ, ոչ միայն ինձ հետ, այլեւ Արմեն Հարությունյանի հետ աշխատանքի տարիներին ցույց է տվել իր կարողությունները՝ հետամուտ լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը։

Ի վերջո, արդարադատության փոխնախարարի պաշտոնում էլ զբաղվում էր հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապված խնդիրներով եւ բավական արդյունավետ։ Այսինքն՝ ունենք մրցակցային տարբեր որակներով օժտված առնվազն երկու թեկնածու։

Չգիտեմ՝ Արման Թաթոյանն ինչքանո՞վ է հայտնի լայն հասարակայնությանը, բայց սա մի որակ է, որի վրա ինձանից հետո այնքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում, երբ ընտրում էին մարդու իրավունքների պաշտպաններին։ Հիշեցնեմ, որ Արմեն Հարությունյանը հայտնի էր ավելի շատ մասնագիտական շրջանակներին, Կարեն Անդրեասյանն ավելի քիչ էր հայտնի, եւ այդ տեսակետից՝ ցավոք սրտի, օմբուդսմենին ներկայացվող պահանջների նշաձողը որոշակիորեն իջեցնելու միտում եմ նկատում։

   -Արման Թաթոյանի թեկնածությանը ոմանք բացասաբար են վերաբերվում՝ ասելով, որ նա ոչ միայն իշխանության թեկնածուն է, այլեւ իշխանության ներկայացուցիչ, եւ բնականաբար այդ պաշտոնում ընտրվելու դեպքում անկողմնակալ չի կարող լինել։ Այդ մոտեցումն արդարացվա՞ծ է։

-Ես այդ կարծիքին չեմ։ Շատ կներեք՝ Մարդու իրավունքների պաշտպան նշանակվելուց հետո արթնացա եւ իմացա, որ «ղարաբաղյան կլանի» կարկառուն ներկայացուցիչ եմ։ Այնպես որ դա ամենաթույլ փաստարկն է այս կամ այն թեկնածուի դեմ։

Ընդհանրապես լրատվամիջոցներում եւ հասարակության որոշ շրջանակներում արմատացած այդ ավանդույթը՝ առաջին իսկ օրվանից փնովելու եւ պիտակավորելու ցանկացած նորանշանակ պաշտոնյայի, դրական չի խոսում հենց այդ շրջանակների եւ լրատվամիջոցների մասին։ Մարդուն պետք է ժամանակ տալ՝ ցույց տալու, ինչի է ընդունակ, հետո գնահատել նրա արածը կամ չարածը։ Ցավոք սրտի, այդ ավանդույթը մեզանում դեռ չի ձեւավորվել։

… Այստեղ ուզում եմ շեշտել շատ կարեւոր մի հանգամանք. ոչ միայն իմ, այլեւ մյուս երկու պաշտպանների դեպքում հանրությանը փաթաթվող մտայնությունը, թե, նշանակված լինելով իշխանությունների կողմից, չեն դիմանա ճնշումներին, կանեն այն, ինչ պահանջում են «վերեւից», չդիմացավ ժամանակի փորձությանը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29