Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Միջազգային հանրության մեջ այլեւս որեւէ հարց չի մնացել հանրաքվեի իրական նպատակների վերաբերյալ». «ՉԻ»

Փետրվար 11,2016 12:25

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, լրացնելով մինչ այդ Եվրոպական Միության, ԵԽԽՎ եւ ԱՄՆ կոշտ քննադատությունը հանրաքվեի վերաբերյալ, եկավ հերթական անգամ ապացուցելու Կոնգրեսի՝ հանրաքվեին մասնակցելու, ՈՉ-ը ակտիվ քարոզելու ճշմարտացիությունը»,- «ՉԻ» հետ զրույցում երեկ նման տեսակետ հայտնեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը։ Նրա խոսքերով, հանրաքվեի ժամանակ ՀԱԿ վստահված անձանց ու մի քանի հեղինակավոր հասարակական կազմակերպությունների վերահսկողությունը ոչ միայն ուղղված էին պահելու մեր քաղաքացիների մեծամասնության քվեն, այլեւ վերջնականապես բացեցին իշխանության երեսը միջազգային հանրության առջեւ։

«Միջազգային հանրության մեջ այլեւս որեւէ հարց չի մնացել հանրաքվեի իրական նպատակների վերաբերյալ, եւ մեր միջազգային գործընկերները կրկին համոզվեցին, որ ՀՀԿ-ն իշխանությունը պահում է բռնի ընտրակեղծիքների միջոցով»,- նշեց նա։

Բացի այդ, ըստ Վլադիմիր Կարապետյանի, Կոնգրեսի ակտիվ մասնակցությունը հանրաքվեին նշանավորվեց մեկ այլ կարեւոր նվաճումով. «Հայաստանի եվրոպական գործընկերները եւ ԱՄՆ-ն արդեն միահամուռ պահանջում են, որ մշակվող նոր Ընտրական օրենսգրքում ներառվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հանձնարարականները։ Եվ հենց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում ենք կարդում ստորագրված ընտրացուցակները հրապարակելու հնարավորության մասին դրույթները, դրանում են նշվում ընտրացուցակները մաքրելու անհրաժեշտության մասին պնդումները։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների համաձայն, առաջին անգամ առաջարկում են «երկրի սահմաններից դուրս գտնվող ընտրողների հատուկ ցուցակների ստեղծում, ընտրողների գրանցման ակտիվ բաղադրիչի ներդրում, որը հասանելի կլինի Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բոլոր քաղաքացիների համար»։

Նշվում է նաեւ այնպիսի մեխանիզմի ստեղծման հնարավորության մասին, որ «ընտրողների ստորագրած ցուցակները հասանելի կդարձնի կուսակցություններին եւ դիտորդներին սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում՝ բողոքները ներկայացնելու ժամանակ»,- ասաց նա։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29