Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի փոփոխությունների վերաբերյալ զեկույցում հատուկ անդրադարձել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից «Եռանկյունի» հաղորդաշարը վարելու խևդրին՝ այդ փաստը գնահատելով որպես Հանրային հեռուստաընկերության կողմից կողմնակալության դրսեւորում։
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել, թե նա ինչպես է մեկնաբանում այս փաստը։ Իր պաշտոնավարման վերջին օրերը ապրող նախարարի կարծիքով՝ այդ փաստը վկայում է, որ քարոզչության հետ կապված խնդիրներն այնքան քիչ են եղել, որ «համեստ հաղորդումս դարձել է ուշադրության առարկա, իսկ մյուս կողմից կարծում եմ՝ իրականությանը չի համապատասխանում այն մտավախությունը, որ դա կարող էր ստեղծել շահերի բախում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում