Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանագոտում 7210 հեկտար վարելահող չի մշակվում

Փետրվար 11,2016 12:16

Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկությամբ՝ դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկներ՝ 3755 հեկտար: Բազմամյա տնկարկներից 2400 հա-ն պտղատու,1355 հա-ն՝ խաղողի այգիներ են:

Գյուղատնտեսական մարզում հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում: 25 հազար 300 հա վարելահողերից 7210 հեկտարը չի մշակվում սահմանամերձ, ականապատ լինելու, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով: Մնացած 18 հազար 90 հա վարելահողից 2014-ին մշակվել է 15482 հա, 2015 թվականին՝ 16 418 հա:

Տավուշի բնակիչները հողերը չեն մշակում տարբեր պատճառներով՝ հողատարածությունների մի մասը ոռոգելի չէ, վարելահողերը տարիներ շարունակ չեն բերրիացվել, պարարտանյութերով հարստացել (այդ պատճառով բերքատվությունը ցածր է), աճեցված բերքը իրացնելու շուկան փոքր է եւ այլն:

Սահմանամերձ մարզում գյուղացիներ կան, որոնք պարզապես վարուցանքի, սերմացուի փող չունեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29