Ռուզաննա Խաչատրյանը «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակներում շարունակում է հանդիպում-քննարկումները հայ մեծանուն արվեստագետների, մտավորականների, հասարակական գործիչների հետ, ովքեր նույնպես, լինելով մտահոգ զինվորի առողջության պահպանման, բուժման խնդիրներով եւ հետեւելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի գործունեությանը, իրենց զորակցությունն են հայտնում նրան եւ պատրաստակամությունը՝ «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին մասնակցելու, աջակցելու վերաբերյալ։
Հետաքրքրեց, թե օրինակ արվեստի ու գրականության ոլորտի մարդիկ ինչով կարող են նպաստել զինվորի առողջության պահպանման ու նրա բուժման գործին։ Ռուզաննա Խաչատրյանին հյուրընկալված Սասուն Պասկեւիչյանի եւ Աբգար Ափինյանի հետ զրույցում, սակայն, պարզվեց, որ նրանք առանձնապես պատկերացում չունեն զինվորի առողջությանը վերաբերող ծրագրի մասին, եթե նույնիսկ նման ծրագիր իսկապես կա։
Երգահան Պասկեւիչյանն այդ հանդիպման ընթացքում խոսել է երգարվեստում առկա մարտահրավերների մասին, գրականագետ Ափինյանը՝ պատանիների շրջանում գրականության դերը բարձրացնելու անհրաժեշտության։ «Ես հիմնականում խոսել եմ երգարվեստի բնագավառի, իմ երգերի մասին։ Երգը, ինչպես հոսող կյանքի ջուրը, բոլոր բնագավառներին պետք է»,- ասաց կոմպոզիտորը։
– Երգերը կարո՞ղ են որեւէ կերպ նպաստել զինվորի առողջությանը։ Ինչ-որ ծրագիր կա՞ զինվորի առողջությանը նպաստելու համար, թե՞ կապ չուներ ձեր հանդիպումը դրա հետ։
Կարդացեք նաև
– Իհարկե, ունի։ Ինչպես ասեմ, ախր սա այնքան երկար թեմա է… Երգարվեստը հիմա խայտառակ վիճակի մեջ է, հատկապես ժողովրդական ժանրի։ Ամբողջ աշխարհում մշակույթի ասպարեզում, հատկապես երգի բնագավառում ի՜նչ բիզնես են անում։ Մենք ոչինչ չենք անում, փոխանակ մենք էլ կարողանանք չէ՞ մեր երգերը վաճառել, կյանքի կոչել։ Ու ամենեւին դրան ուշադրություն չի դարձնում ոչ մեկը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում