Բավականին տխուր է տեսնել, թե ինչպես են սահմանադրական կեղծված հանրաքվեից ընդամենը երկու ամիս անց այդ հանրաքվեին դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերն անհաշտ մրցակցություն ծավալում 2008 թ. տեղի ունեցած արյունալի իրադարձության քաղաքական ժառանգորդության համար՝ փաստորեն համակերպվելով հանրաքվեի կեղծման հետ։
Ընդ որում, զավեշտալին այն է, որ այս երկու ուժերը հանրաքվեի ողջ գործընթացում հանրությանը փորձում էին համոզել, թե իրենք միասնական են, իսկ դրանում կասկածողներին էլ մեղադրում էին իշխանությունների պատվերը կատարելու մեջ։ Անգամ հիմա էլ չկարողանալով զսպել փոխադարձ խայթոցները, այդուամենայնիվ էլի փորձ է արվում իշխանություններին ամեն ինչում մեղադրելու պարզամիտ արդարացումը հրամցնել հանրությանը։
Նույն Լեւոն Զուրաբյանը, օրինակ, երկու իրազեկումներն էլ ընդունելը իշխանությունների սադրանք է որակում. «Նրանք կարող էին որոշել տարբեր տեղերում տալ հնարավորություն, կամ ժամերը տարբեր լինեին…. Բայց քաղաքապետարանի որոշումն ուղղակի չի տեղավորվում ո՛չ օրինականության, ո՛չ քաղաքական տրամաբանության որեւէ շրջանակի մեջ»։
Հետաքրքիր է՝ եթե Երեւանի քաղաքապետարանը Զուրաբյանի ասածով դիմողներից մեկին, բայց ոչ թե «Նոր Հայաստանին», այլ հենց ՀԱԿ-ին այլ վայրում հանրահավաք անելու թույլտվություն տար, դա ինչպես կորակեր Զուրաբյանը։
Կարդացեք նաև
Եվ, ի վերջո, արդյոք քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվում է այն, որ երկու ընդդիմադիր ուժեր պայքարում են միեւնույն հարթակի համար, ապա այդ նույն հարթակից տրամագծորեն տարբեր կոչեր են հնչեցնում եւ վերջում իրենց ձախողման մեջ մեղադրում են «անտարբեր ժողովրդին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում