Լրահոս
Օրվա լրահոսը

Համալիրը վերադարձրին ՊՆ-ին, U-com-ը հարկերից ազատելու հարցը հանվեց, նոր ատոմակայանի ծրագիրն էլ շտկումների կարիք ունի

Փետրվար 11,2016 11:45

Այսօր կառավարության նիստը սկսելուց առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը առաջարկեց նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը, որը ներառված է եղել նիստի օրակարգում, հանել: Զախարյանի վստահեցմամբ՝ նախագիծը շտկումների կարիք ունի: Նրա առաջարկը ընդունվեց:

Այսօրվա նիստի օրակարգում  էր ներառված նաեւ U-com ընկերությանը հարկային արտոնություններ տալու նախագիծը: Ըստ որի՝ U-com-ը 3 տարի ազատվում է ավելացված արժեքի հարկից՝ մոտ 18 մլրդ դրամ սարքավորումներ  ներմուծելու համար: Այս հարցը եւս հանված է նիստի օրակարգից:

Իսկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մասին նախագծին հավանություն տրվեց:

Այս նախագծով համալիրը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ից հետ են վերցնում եւ կրկին փոխանցում  պաշտպանության նախարարության հաշվեկշռին: «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ը չի կատարել օտարված պայմանագրով սահմանված վճարումները սահմանված ժամկետում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29