Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը , հնարավոր է, 2017թ. Հայաստանի տնտեսական զարգացմանը ուղղի 22,4 մլն դոլար

Փետրվար 11,2016 11:33

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ուղարկել 2017թ. ֆիսկալ տարվա բյուջեի նախագիծը, որում առաջարկվում է 22,4 մլն դոլար հատկացնել Հայաստանի տնտեսական զարգացման համար: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ վերջին հանդիպմանը Համագումարի առաջնորդները հերթական անգամ առաջ են քաշել իրենց մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտման դեպքերի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետ: Համագումարը նաև բարձրացրել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բարեկեցության և ապահովության հարցը:

2017թ. ֆիսկալ տարվա բյուջեով նախատեսվում է 22,4 մլն դոլար տրամադրել Հայաստանի տնտեսական զարգացման համար, ինչը գերազանցում է 2016թ. համար նախատեսված գումարը: Նախագահի առաջարկած բյուջեի նախագծով պահպանվում է ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. 1 մլն դոլար՝ Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և 600 հազար դոլար Միջազգային ռազմական կրթության և ուսումնառության համար (նախորդ տարվա համեմատությամբ գումարի չափը նվազել է): Բացի այդ, բյուջեի նախագիծն աջակցություն է հայտնում Ազատության աջակցության ակտի 907-րդ մասին, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, քանի դեռ նա շարունակում է թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ:

Նախագահի աշխատակազմը նաև առաջարկել է մոտ 3 մլրդ դոլար տրամադրել միգրացիայի դեմ պայքարի և փախստականների աջակցության համար:

Հայաստանը, նախատեսվում է, որ ֆինանսավորում կստանա նաև Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակում: SREP-ի ներդրումների ընդհանուր գումարը, ըստ բյուջեի նախագծի, կկազմի 604 մլն դոլար, որը կուղղվի 18 երկրների, այդ թվում Հայաստանին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29