Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային քվեարկության թակարդները. «Հայկական ժամանակ»

Փետրվար 11,2016 11:20

Էլեկտրոնային քվեարկություն ասվածը, ըստ էության, ենթադրում է երկու իրարից անկախ բաղադրիչ՝ ընտրողների էլեկտրոնային հաշվառում եւ քվեարկած քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվում։ Առաջինը ենթադրում է, որ ընտրողը պետք է ներկայանա իր ID (նույնականացման) քարտով, այն տեղադրի համակարգի մեջ, եւ համակարգիչը կարձանագրի, որ ընտրողը եկավ տեղամաս (էկրանին ցուցադրելով ընտրողի լուսանկարը)։ Ավելին, եթե ընտրողը արդեն քվեարկել է, համակարգը կասի այդ մասին՝ կանխելով կրկնաքվեարկությունը։

Այս համակարգը, առաջին հայացքից, վատը չէ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այն պետք է լինի միմիայն ի լրումն գործող կարգի, ուր ընտրողը ստորագրում է մատյանում։ Ավելին, համակարգը արդյունավետ լինելու համար պետք է ունենա նաեւ տեսախցիկ եւ նկարահանի նույնականացման քարտի տեր հանդիսացող ընտրողի դեմքը, որպեսզի բացառվի մի անձի կողմից այլ անձի նույնականացման քարտով քվեարկելը։ Ավելին, այդ համակարգի ներդրման համար անհրաժեշտ է, որ հանրապետության ամբողջ բնակչությունը ստանա նույնականացման քարտեր։

Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ քվեաթերթիկները հաշվառող համակարգերի հետ։ Նախ նշենք, որ դրանք սկաներներ են, որոնց մեջ ընտրողը դնում է իր քվեաթերթիկը եւ որոնք կարդալով (սկան անելով) հաշվառում են այն, իսկ օրվա վերջում տալիս են վերջնական արդյունքը… Ու թեեւ համակարգին չվստահելու դեպքում վստահված անձի պահանջով քվեաթերթիկները կարող են հաշվարկվել նաեւ ավանդական եղանակով, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Բանն այն է, որ Հայաստանում ընտրողները վերջին շրջանում ձեռք են բերել յուրովի «անկախություն»։ Գիտակցելով, որ որեւէ մեկը չգիտի, թե ում են քվեարկել, ընտրողները, վարչական ռեսուրսների ու լծակների ներքո եւ անգամ ընտրակաշաոք վերցնելուց հետո քվեարկում են այնպես, ինչպես կամենան, ինչը իսկական գլխացավանք է դարձել իշխանությունների համար։

Այդ իսկ պատճառով, մեծ է հավանականությունը, որ այդ քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվառման սքաներների ներդրման պարագայում Հանրապետականի շտաբներում ընտրողներին կսկսեն «բացատրել», որ այդ սկաներների միջոցով իրենք կիմանան, թե ով ինչպես քվեարկեց։ Ու թեեւ այդ սկաներները, հավանաբար, իրականում քվեարկության գաղտնիության խախտման հնարավորություններ չեն բացի, միեւնույն է, միամիտ ընտրողները կվախենան խղճի թելադրանքով «գցել» հանրապետականներին ու քվեարկել այնպես, ինչպես կամենում են։

Արդյունքում, ընտրակաշառքն ու վարչական լծակների կիրառումը նորից ձեռք կբերեն այն ուժը, որն ունեցել են նախկինում, իսկ իշխանության վերարտադրությունը կլինի ավելի հեշտ։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29