Հարցազրույց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հետ
Ինչ վերաբերում է մշակույթին, ապա ամեն ինչի վրա չի կարելի մեծ աղմուկ հանել՝ Արամի անկյան շենքի մասին է խոսքը։ Այնտեղ սխալը եղել է ի սկզբանե. նախագիծն անելու ժամանակ կարելի էր այնպես անել, որ այդ խանգարող ծավալը չլիներ խանգարող, այլ հարմոնիկ մյուս ծավալների հետ։ Բոլորին թվում է, թե իրենք շատ են հասկանում քաղաքաշինությունից, այդպես չէ։
– Գուցե Արամի 30-ը ճարտարապետական մեծ արժեք իրենից չէր ներկայացնում, բայց, որպես պատմական հիշողություն, պետք էր քաղաքին։
– Այո, ես դեմ եմ քանդելուն եւ «Զվարթնոցի» դեպքում էլ դեմ եմ, չի կարելի, քանդելով երկիր չեն կառուցում, մենք պետք է կառուցելով կառուցենք՝ հնի վրա հենվելով։ Ինձ համար մեծ ողբերգություն էր Երիտասարդության պալատի քանդումը, բայց քաղաքում կան մարդիկ, որոնք օգտվում են, հատկապես այն վատ ընդդիմությունը, որ ոչնչից աղմուկ է հանում։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտայի շենքերը, այնտեղ ընդհանրապես շենք չկար՝ ցեխերով կառուցված բաներ… հին Երեւան չկա ու չի եղել՝ համարձակ ասեմ։ Հին Թիֆլիս եղել է, Հին Բաքու, Հին Գյումրի՝ նույնպես, բայց Հին Երեւան չի եղել, ես ստեղ ծնվել-մեծացել եմ…
Կարդացեք նաև
– Բա ի՞նչ է եղել՝ ցեղակո՞ւյտ։
– Համարյա, այս մի քանի շենքերն են Աբովյանի վրա, դրանք, իհարկե,
կլասիցիզմի շատ սիրուն գործեր են, ու եթե դրանց ձեռք տան, դա ինձ համար մահ է, բայց շենքեր կան, որոնք իրոք արժեք չեն, միայն թողնելով չէ, բա ո՞նց, որտե՞ղ եւ ինչի՞ վրա զարգացնեն քաղաքը։
– Իսկ այն չափով, որ զարգացրել են քաղաքը, գոհացնո՞ւմ է Ձեզ՝
նորակառույցներից սկսած մինչեւ ընդհանուր քաղաքի տեսքը։
– Որպես արդիական զարկերակ, Հյուսիսային պողոտան վատը չէ, չնայած քննադատում են, ասում են՝ ծառ չկա, է, թող մի փողոց էլ ծառ չունենա,
Եվրոպայում լիքը քաղաքներ կան, որ ծառ չկա, հին Պրահան, Տոլեդոն, որ
աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է։
– Իսկ ծառերից բացի, այն հիմնավորումները, որ Հյուսիսային պողոտայի բարձր շենքերը չեն խոսում քաղաքի հետ եւ համարյա փակում են Օպերան։
– Համաձայն եմ, միակ սխալն այդ բարձր հարկերն են… եթե դուք հիշեք, թե դա ինչ տարածք էր, հիմա էլ նման մի տարածք ֆիրդուսնոցն է, բայց դա պահելո՞ւ բան է, քաղաքին պատիվ բերող բա՞ն է, վաղը կարան ասեն՝ հին Երեւանը քանդեցին, այդ ֆիրդուսնոցը հին Երեւան է։ Ուղղակի ցավն այն է, որ Հյուսիսային պողոտայի վրա աշխատել են մի քանի ճարտարապետներ, բայց բոլորը հարձակվում են Նարեկ Սարգսյանի վրա:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում